Ինչու՞ է Հայաստանում վաճառվող գարեջրի շշերին տպված ադրբեջանական դրոշը․ ՍԱՏՄ-ն պարզաբանում է
SOCIETYՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնում են, որ «Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո 2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո 2020-ի խաղերը:
ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



