Քաղաքական երազախաբության մեջ է
POLITICSՆիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքում է եւ դասական քաղաքական երազախաբության մեջ է ընկել։ Ինքն իրեն ու իր փոքրաթիվ կողմնակիցներին փորձում է ներշնչել, թե Երեւանից եւ հարակից մարզերից տարված քաղաքացիները սյունեցիներ են։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ սյունիքյան «մասսովկայի» հիմնական բաղադրիչը, «մշտական» ունեցող շրջիկ խմբերից զատ, քաղաքացիական հագուստով ոստիկաններն են։ Մենք պարզել ենք, որ 1250-ից ավել ոստիկանի հրահանգվել է քաղաքացիական հագուստով, սեփական մեքենաներով ներկայանալ Սյունիք, նրանց անգամ մեքենայի ծախսի գումարն է հատկացվել։ Ու հիմա Փաշինյանը փորձում է Սյունիք բերված մարդկանցով ցույց տալ, թե իբր ունի սյունեցիների աջակցությունը. այլեւս ակնհայտ է, որ հունիսի 21-ին Փաշինյանին եւ իր թիմին քաղաքական արդեն մեծ երազախաբություն է սպասվում։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



