Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպիսի՞ տեսք են ունեցել առաջին թավաները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թավան կամ տապակը ուտելիքը տապակելու համար նախատեսված մետաղյա կոթավոր ոչ խորունկ կլոր տարա է: Դեռ հին ժամանակներում կրակի վրա տաքացած սովորական տափակ քարն է ծառայել որպես թավա: Ամենայն հավանականությամբ, հենց դա էլ այդ խոհանոցային իրի ամենապրիմիտիվ նախատիպն է: Անգամ նման «թավան» պատմության մեջ շատ ավելի վաղ է հայտնվել, քան այն տարաները, որոնցում մարդիկ սկսել են ուտելիք պատրաստել: Սկզբում անհնար է եղել ինչ-որ բան տապակել նման թավայի մեջ, քանի որ արդյունքում այդ ուտելիքը ոչ թե տապակվում էր, այլ խորովվում: Եվ մարդիկ, քարերը որոշակիորեն տաշելով, դրանց ժամանակակից թավաների տեսք են տվել:

Խեցեգործության տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ տեղի է ունեցել թավաների կատարելագործում, մարդիկ սկսել են թրծած կավից թավաներ պատրաստել: Նույնիսկ այն ժամանակ, երբ մետաղն են սկսել օգտագործել ամանեղենի պատրաստման համար, որոշ մշակույթների մարդիկ շարունակել և շարունակում են օգտագործել կավային տապակներ: Օրինակ՝ Վրաստանում հացը դեռ թխում են կավե կեցուի վրա: Մետաղական նյութերից պատրաստված սպասքի ի հայտ գալով մարդիկ հնարավորություն են ստացել կերակուր պատրաստել մթերքներն ամբողջովին ընկղմելով յուղի մեջ: Եղել են խոր թավաներ, որոնք ունեցել են տարօրինակ ձևեր: Օրինակ՝ ղազանը կամ վոգը, որոնք օգտագործվում են և՛ որպես թավա, և՛ որպես կաթսա: Ժամանակի ընթացքում մասսայական են դարձել թուջե թավաները, որոնք անգամ հիմա էլ մեծ պահանջարկ ունեն, քանի որ թուջի առանձնահատկությունը դրա ոչ կպչուն մակերեսն է և ջերմությունը երկարատև պահելու ունակությունը:

Եղել է ժամանակ, երբ դրանք փոխարինվել են պողպատից և ալ յումինից պատրաստված թավաներով, բայց դրանք զգալի թերություններ ունեն՝ հեշտությամբ դեֆորմացվում են, իսկ այրված սնունդը դրանց մակերևույթից մաքրելը բավականին խնդրահարույց է: Ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ հորինել են թավաներ, որոնք ունեն ոչ կպչուն մակերեսներ: Դա դարձել է մարդկության այն եզակի գյուտը, որը հնարավորություն է տալիս սննդամթերք տապակել առանց յուղի: Ներկայումս գրեթե անհնար է գտնել մի խոհանոց, որտեղ չկա նման թավա: Ոչ կպչուն մակերեսի արտադրության համար օգտագործվում է պլաստմասսի մի տեսակ, որն ունի եզակի հատկություններ: Այն անվանում են տեֆլոն: Նման ծածկույթով թավաները շատ գործնական են, դրանց մեջ եփած սնունդը ոչ միայն առողջարար է, այլ նաև համեղ:

Բացի այդ, նման թավաները լվանալը բավականաչափ հեշտ է: Թավայի պատմության մեջ նորագույն գյուտը կերամիկական թավաներն են: Նման ամանեղենի արտադրության համար օգտագործվում է ձուլածո ալ յումին, իսկ տիտանկերամիկա խառնուրդով պատվում է թավայի մակերեսը: Ենթադրվում է, որ նման թավաների շահագործման ժամկետը ամենաերկարն է, բայց դրանց արժեքն էլ ավելի զգալի է, քան այլ տեսակի թավաների արժեքը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card