Վրաերթի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 6-ամյա տղան մահացել է
SOCIETYԵրեկ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 6-ամյա Դավիթ Ավագյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ըստ կայքի՝ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 6-ին: Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Վան Սարգսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորամարգ գյուղի Ազատության փողոցում վրաերթի էր ենթարկել Դ. Ավագյանին, որից հետո իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել էր «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



