Հերթական հայ շախմատիստն է հեռանում ու հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո
SPORTՀայաստանի հավաքականի նախկին շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի ներքո: ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում 49-ամյա գրոսմայստերի էջում հաստատվել է ազգային ֆեդերացիայի փոփոխությունը:
2638 վարկանիշ ունեցող Վլադիմիր Հակոբյանը 127-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող (2006, 2008, 2012թթ.):
Վերջերս ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու որոշում էր կայացրել նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



