Արարատի մարզում 70-ամյա տղամարդն էլեկտրահարվել է և տեղում մահացել
SOCIETYԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Բուդաղյան 3 հասցեում տղամարդու դի կա, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի բակում տեղադրված 4868 հոսանքի էլեկտրաենթակայանի դիմաց հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 70-ամյա Մայիս Պետրոսյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պետրոսյանը մահացել է էլեկտրահարման հետևանքով։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



