Տավուշի մարզպետը գումարներ է բաժանում. «Ժողովուրդ»
POLITICS«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հունիսի 4-ին որոշել է ՀՀ կառավարության 2021թ. մայիսի 13-ի թիվ 786-Ն որոշմամբ նախատեսված միջոցներից 41.1 միլիոն դրամը բաշխել մարզի համայնքներին՝ համաձայն որոշման հավելվածի:
Մարզպետն իր որոշման կատարման հսկողությունը դրել է մարզպետարանի ֆինանսական և սոցիալտնտեսական զարգացման, քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների վրա։ Որոշման հավելվածը չի հրապարակվել Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում։
ՀՀ կառավարության որոշումների մեջ, որոնք հրապարակված են ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, բացակայում է թիվ 786-Ն որոշումը, և հայտնի չէ, թե ինչ նպատակով են խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ համայնքներին պետական բյուջեից գումարներ հատկացվում»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



