Թունավորում Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին հիվանդանոց են տեղափոխել
SOCIETYԱռողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց։
«Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
Բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։
Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասված է հայտարարության մեջ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



