14-ամյա տղան ծառից վայր է ընկել և մահացել
SOCIETYԱյսօր՝ հունիսի 08-ին, ժամը 11:50-ին «Շտապ օգնության կայան» ՓԲԸԱ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով ներկայացել են Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավիթ փողոցի թիվ 50 հասցե, որտեղ ծառից վայր ընկած և մահացած վիճակում հայտնաբերել են Ա. Պ.-ին (ծն. 2007թ.):
Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա. Պ.-ն երկաթյա սանդուղքով բարձրացել է նշված տան բակում առկա բալենու ծառը՝ բերքը քաղելու նպատակով, որտեղից ընկել և մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



