Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ինձ հոգեբանորեն շատ են ճնշել, օրերով լացել եմ». Նաիրա Մովսիսյանը՝ 90 կգ կշռելու, իր քաշի մասին սիրելիի ծնողների խոսքերի և ձիգ մարմին ունենալու մասին

LIFE

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ուսանողական տարիներից մինչև օրս տարատեսակ սննդակարգեր է պահել, որպեսզի ազատվի ավելորդ քաշից: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է իր դիետաների, ժամանակին 58 կգ լինելու, հիմա 90 կգ կշռելու և իրեն ինքնավստահ զգալու մասին:

Նաիրայի խոսքով՝ մինչև համալսարանն ընդունվելը կատարյալ էր, 168 սմ հասակի դեպքում 58 կգ: «Հետո կուրսղեկս, բոլոր ռեժիսորներն անընդհատ ասում էին, որ նիհարեմ, ինձ թվաց, որ շատ գեր եմ: Բայց ես ոչ թե սկսեցի նիհարել, այլ ավելի շատ ուտել, քաշս ավելացավ: Տարիների ընթացքում մարմինս իմ ձեռքում խաղալիք էր դարձել: Երբ ռեժիսորներին պետք էր, նիհարում էի, երբ պետք չէր, գիրանում: Նրանցից մեկը նույնիսկ ծնկաչոք խնդրում էր, որ նիհարեի: Ինձ հոգեբանորեն շատ են ճնշել, օրերով լացել եմ, ինձ համար սա ամենացավոտ թեման է: Թե՛ ռեժիսորները, թե՛ ծանոթներս ասել են, որ «թափով» եմ, իսկ ժամանակին «ծիտ» էի: Արդարության համար պետք է ասեմ, որ նաև ընկերներ եմ ունեցել, որոնք ինձ ընդունել ու սիրել են անկախ իմ քաշից»,- պատմեց նա:

Դերասանուհին անկեղծացավ, որ եղել է պահ, երբ սիրելիի ծնողները ևս անդրադարձել են իր քաշին: «Կողակցիս ծնողները քաշիս հետ կապված վատ ձևով էին արտահայտվել: Լսելով նեղսրտեցի, բայց ես կարող եմ նիհարել, իսկ նրանց տեսակը չի փոխվի: Ինչ վերաբերվում է իմ կողքի տղամարդուն, ես ծնողներին չեմ խառնում նրա հետ: Նույնիսկ, երբ ընկերուհուս ծնողներն ինձ դուր չգան, դա չի ազդի մեր հարաբերությունների վրա, կարող եմ հանգիստ շփվել ընկերուհուս հետ»,- ասաց նա:

Ըստ Նաիրայի՝ ժամանակին 3 ամիս միայն ձմերուկ է կերել, ձմերուկի ֆրեշ խմել և նիհարել մոտ 30 կգ: «Դրանից հետո ինքս ինձ համար սննդակարգ կազմեցի, այդ ժամանակ նման ընկերություններ դեռ չկային: 2,5 ամսում 25 կգ նիհարեցի, զուգահեռ գնում էի լողի, շեյփինգի, պարի: Ուսումնասիրություններ էի արել, ամեն ինչ ինքնուրույն անում էի: Բայց հիմա իմ սննդակարգը չեմ պահում, որովհետև դա ժամանակի հետ է կապված, պետք է այդքան ուտեստներ պատրաստեմ, հիմա դիմել եմ հատուկ ընկերության: Հետաքրքիրն այն է, որ ամենանիհար ժամանակ ինձ ոչ մի դեր չէին տալիս, ինչն ապացուցում է, որ դրա պատճառն ավելորդ քաշս չէ: Հենց նիհարում եմ, ռեժիսորները մոռանում են, թե ինչ էին ասել»,- նշեց Նաիրան:   

Դերասանուհին ասաց, որ հիմա կշռում է 90 կգ, բայց այդ թիվն օրեցօր փոխվում է:  «Աշխատում եմ լավագույն մազիչներից մեկի հետ, նա հասկանում է իմ լեզուն, հոգատար է: Ես միայն սննդակարգն եմ պահում: Չեմ մարզվում, որովհետև ժամանակ չունեմ։ Խախտումներ չեմ անում, կարողանում եմ հանգիստ դիմանալ: Առհասարակ, տարիների ընթացքում եղել է, որ կոտրվել եմ, բայց կամքիս ուժն ավելի հզոր է գտնվել: Մի անգամ ինձ տորթ էին նվիրել, վրայի մարցիպանով զարդարանքն այնքան երկար պահեցի սառնախցիկում, մինչև նիհարեցի, բայց այն արդեն ուտելու ենթակա չէր»,- պատմեց նա:

Հարցին, թե ավելորդ քաշով իրեն անինքնավստա՞հ է զգում, Նաիրան պատասխանեց. «Չի եղել, որ հայելու մեջ նայեմ ու ինձ դուր չգամ, միշտ ինձ դուր եմ գալիս: Ամբողջ կյանքում սպորտով եմ զբաղվել, ձիգ մարմին ունեմ, ցելյուլիտներ, հղիությունից հետո մնացած զոլեր չունեմ: Պլաստիկ մարմին ունեմ, պլաստիլինի պես կարող եմ ձգվել: Ես ինձ սիրում եմ այնպիսին, ինչպիսին կամ»,-ասաց նա։

Նաիրան շեշտեց, որ այս անգամ կողքից հնչող կարծիքները չեն ստիպել իրեն սննդակարգ պահել: «Ուշադրություն չեմ դարձնում կարծիքներին, հիմա դրանք միևնույն են ինձ համար, ուղղակի ավելորդ քաշն առողջությանը վնասակար է»,- եզրափակեց նա:

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities