Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը պատրաստվում է ամենաագրեսիվ ընտրություններին. Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը շարունակում է ընկնել

ANALYSIS

Ռուսական Независимая Газета պարբերականն անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Հայաստանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 20-ին, և արդեն կարող ենք ասել, որ երկիրը բացարձակ ռեկորդ է սահմանել քաղաքական ուժերի քանակով, որոնք պատրաստ են պայքարել խորհրդարանական տեղերի համար, իսկ այնուհետև, եթե մարդիկ ավելի շատ վստահեն դրանցից որևէ մեկին, ընտրեն իրենց վարչապետին և կազմեն նոր կառավարություն: Այսօր այդ նպատակին է ձգտում 27 քաղաքական ուժ՝ 23 կուսակցություն և 4 դաշինք: Դիմումներն ու կուսակցությունների ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվել է, իսկ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին: Բայց սա զուտ կանոնակարգ է, իսկ  խորհրդարանում տեղերի համար թեկնածուների պայքարը, ըստ էության, սկսվել է շատ ավելի վաղ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Աշոտ Գազազյանը` նշելով, որ արտահերթ ընտրությունների համար առիթ է դարձել Արցախյան պատերազմում Հայաստանի պարտությունը:

Ըստ նրա` հայ հասարակության մեջ շատերը համարեցին, որ դա գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից երկրի ազգային շահերին չհամապատասխանող դավաճանության արդյունք էր: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հայտարարության ստորագրման օրվանից (անցյալ տարվա նոյեմբերի 9-ին էր) Հայաստանում սկսվել են հակակառավարական բողոքի ակցիաներ, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել:

«Եվ չնայած ժողովուրդը հասկանում էր, որ հայերը ոչ մի հնարավորություն չունեին ընդդեմ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից մի քանի հազար վարձկանների աջակցությունը վայելող Ադրբեջանի ագրեսիայի, այնուհանդերձ նրանք վրդովված էին, որ իշխանությունները լայնամասշտաբ պատերազմ թույլ տվեց, և թույլ տալով դա, ամոթալի կերպով պարտվեց: Ավելի քան 5 հազար մարդ զոհվեց, ավելի քան 10 հազարը վիրավորվեց, տասնյակ հազարավոր մարդիկ մնացին անօթևան, իսկ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զգալի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այժմ այնտեղ փխրուն խաղաղությունը պահպանում են ռուս խաղաղապահները, որոնք հայտարարության ստորագրումից անմիջապես հետո բերվել են ռազմական գոտի: Պատերազմում պարտությունը, փողոցային ճնշումը, զանգվածային բողոքներն էին, որ դրդեցին ՀՀ իշխանություններին որոշում կայացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Միևնույն ժամանակ, շատ վերլուծաբաններ զգուշավոր մտավախություն են հայտնել առ այն, որ ընտրությունները կարող են ընդհանրապես չկայանալ: Իրադարձությունների նման ընթացքը հնարավոր է, եթե երկրում ստեղծվի արտակարգ կամ ռազմական դրություն ՝ բացառելով ցանկացած մակարդակի ընտրությունների անցկացումը: Թերևս, այսօր երկրում ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կավարտվի հայ-ադրբեջանական սահմանային դիմակայությունը սահմանի մի շարք հատվածներում»,- գրում է վերլուծաբանը` հիշեցնելով, որ մայիսի 12-ից մի քանի ուղղություններով ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողները հաստատվել են ՀՀ տարածքում և չեն պատրաստվում հեռանալ` չնայած, որ  եվրոպական երկրները, ԱՄՆ-ն, միջազգային կազմակերպությունները համապատասխան կոչերով դիմել են  Բաքվին: Իսկ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը, որոնց իրավիճակի կարգավորմանն աջակցելու հարցով պաշտոնապես դիմել է Երևանը, առայժմ զբաղված են  խորհրդակցություններով ու բանակացություններով:

«Իրավիճակը պայթյունավտանգ է: Ոչ ոք չի կարող ասել, թե դա որքան կտևի, արդյոք բացառվո՞ւմ են սադրանքները, որոնց ետևում նոր պատերազմ է ...Այնուհանդերձ, երկիրը պատրաստվում է ընտրությունների: Պատգամավորական մանդատների համար դիմողների ռեկորդային թվից միայն 5-6 քաղաքական ուժ կարող է իրականում մտնել երկրի բարձրագույն օրենսդիր մարմին: Վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը հիմնական մրցակիցների թվում է տեսնում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը, որը ղեկավարում է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Փորձագետների կարծիքով, հենց նրանց միջև է, որ խաղարկվելու է մանդատների մեծ մասը»,-նշում է աղբյուրը:

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանի կարծիքով, այս երկու ուժերից բացի, շեմը կարող են հաղթահարել Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն և Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Նա նաև չի բացառել «Պատիվ ունեմ», «Շիրինյան-Բաբաջանյան»
դաշինքների և «Հանրապետություն» կուսակցության անցումը խորհրդարան:

Ինչ վերաբերում է գլխավոր մրցակիցներին, ապա Ռոբերտ Քոչարյանը գործնականում չի կասկածում ջախջախիչ հաղթանակի հարցում, իսկ Փաշինյանը վերջերս բառացիորեն հայտարարել է, որ իր ղեկավարած ուժը կստանա ձայների 60%-ը:

«Այս և բոլոր նախորդ ընտրությունների միջև հիմնարար տարբերությունն այն է, որ ներկայիս ընտրությունները գնալու են ոչ թե քաղաքական մրցակցության, այլ վերոնշյալ երկու ուժերի միջև գոյաբանական թշնամանքի հունով, որի արդյունքում հաղթողը, ամենայն հավանականությամբ, կստանա ամեն ինչ, իսկ պարտվողը` լավագույն դեպքում քաղաքական մահ», - ասել է Ղումաշյանը:

Վերջինս նկատել է, որ թեև Քոչարյանի դաշինքը դեռ չունի բավարար ուժ անվերապահ հաղթանակի համար, բայց ակնհայտ է նաև, որ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը ոչ միայն ընկել է պատերազմից հետո, այլ շարունակում է ընկնել, հատկապես արդեն Հայաստանի տարածքում հայ-ադրբեջանական վերջին բախումներից հետո:

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy