Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով 12 անձ մահացել է
SOCIETYԱֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով, որը սխալմամբ հասցվել է աշխարհազորայինների խմբին, որոնք հանդես են գալիս իշխանությունների կողմից զինյալների դեմ պայքարում, առնվազն 12 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, որոշ աղբյուրների տվյալներով ՝ Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերը ոչ դիտավորյալ են «հարված հասցրել յուրայիններին»:
Դեպքը տեղի է ունեցել հյուսիսարևելյան Բադախշան նահանգում: Զոհվածների թվում է աշխարհազորայինների հրամանատարը։
Միջադեպի հետևանքով ևս 8 մարդ անհետ կորել է: Տեղի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում տեղի ունեցածը:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



