Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Մահանալու մասին չէի մտածում, աղոթում էի՝ մարմինս փոսից դուրս հանեն, ծնողներիս հանձնեն․ պատերազմից 7 ամիս անց Արմանը ապաքինվում է

SOCIETY

Lurer.com-ը գրում է.

Սեպտեմբերի 27-ից Արման Գալստյանը եղել է կռվի ամենաթեժ կետերում․ սկզբում եղել է Ջաբրայիլում, հետո Ֆիզուլիում, Հադրութում և վերջին հենակետը եղել է Մարտունի 2-ում։ Նա մինչև նոյեմբերի 3-ը թեժ մարտեր է վարել թշնամու դեմ մինչև այն, երբ իրեն վստահված դիրքը պաշտպանելիս վիրավորվում է։ Արման Գալստյանը, այսօր արդեն ապաքինվում է՝ նա ստացել է 10 վիրահատություն, և դեռ պետք է վիրահատվի։ Հերոսը, ետ նայելով, չի զղջում և ոչնչի համար։

Արմանը 2019 թվականի հուլիսի 24-ին զորակոչվեց բանակ՝ ծառայության անցնելով Ջաբրայիլում: Նա սեպտեմբերի 25-ից արդեն դիրքերում էր․ «Սեպտեմբերի 25-ին դիրքեր բարձրանալու մեր հերթական օրն էր: 27-ի առավոտյան արդեն լսելի էր թշնամու տեխնիկայի աշխատանքը՝ ուղղված մեր կողմը: Սկզբից չէինք կողմնորոշվում, թե ինչ անենք, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, բայց պատերազմի 2-րդ օրից արդեն հունի մեջ ընկանք և պատկերացում ունեինք, թե ինչ է պատերազմը»,- պատմում է հերոսը:

Սկզբի մի քանի ժամը Արմանին վստահված դիրքի վրա հարձակում չի եղել, հիմնականում աշխատել է թշնամու հրետանին․ «Մի քանի ժամ հետո արդեն մեր կողքի դիրքը թշնամին վերցրել էր ու էդ դիրքից ճեղքում եղավ, արդեն մեր ուղղությամբ էին գալիս, մենք հետ նահանջեցինք: Բայց մեր դիրքը երկար չմնաց թշնամու մոտ, մեր տղաները նույն օրը երեկոյան 7-ին հետ վերցրեցին դիրքը»,-նշեց նա:  

Արմանը պատերազմի օրերին միշտ կապ է պահել տանեցիների հետ, նա հանգիստ էր լինում, երբ գիտեր, որ ընտանիքի անդամները տեղեկություն ունեն իրենից, հերոսը ոգևորվում էր, երբ խոսում էր իր հարազատների հետ, ուժ էր ստանում նրանցից․ «Գրեթե ամեն օր զանգահարում էի տուն, որ հանգիստ լինեին, նաև ես էի հանգիստ լինում՝ իմանալով, որ տանեցիներս տեղյակ են ինձնից։ Պատերազմի ողջ ընթացքում միայն վիրավորվելուս օրը չեմ զանգահարել տուն»,- ասաց Արմանը: 

Վերջինս վիրավորվել է իր 2 զինակից ընկերների ապաստարանը փոխելիս․ սկզբում Արմանն է փրկել նրանց կյանքը, հետո այդ 2 տղաները՝ նրանը․ «Ապաստարաններում հսկում էինք, որ հանկարծ թշնամին առաջխաղացում չունենա, ու երբ իրենց հրետանին աշխատեց, նրանց արկը ընկավ տղաների թաքստոցի մոտ ու զգացինք, որ արդեն շատ մոտ են մեզ։ Կապ հաստատեցի հրամանատարի հետ ու առաջարկեցի տեղափոխվել մյուս ապաստարան: Տղերքը հերթով տեղափոխվեցին հաջորդ ապաստարանը, ու երբ ես պետք է գնայի նրանց հետևից, հեռակապս ընկավ ձեռքիցս, կռացա, որ վերցնեմ, հենց էդ պահին մի պայթյուն լսեցի ու մխրճվեցի հողի մեջ։ 2 վայրկյան հետո գլուխս բարձրացրի, տեսնեմ ձախ կողմի ձեռքիցս ծուխ է դուրս գալիս, այրվել էր, ամբողջ ձախ կողմս վնասվել էր՝ ձեռքս, գլուխս, ոտքս, ողնաշարս: Մի կերպ սողալով՝ հասել եմ հեռակապին, տեղեկացրել եմ, թե որտեղ եմ ու հրամանատարը իր մեքենան ուղարկել է իմ հետևից: Սկզբում տեղափոխել են շտապօգնության մեքենա, այնուհետև Մարտունի 2-ի հոսպիտալ, հետո Ստեփանակերտինը, որտեղ էլ, որ վիրահատել են: Երեկոյան վիճակս շատ ծանր է լինում Գորիս են տեղափոխում, էնտեղից էլ Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն ու մեկ ժամ հետո սկսում են վիրահատությունը»,- վերհիշելով պատմում է հերոսը:

Այդ պահին Արմանը վախ չուներ կյանքից հեռանալու, միայն թե գլխում մեկ միտք էր պտտվում․ «Այդ պահին միայն մտածում էի, որ եթե օգնության էլ չհասնեն ինձ, գոնե կարողանան մարմինս փոսից դուրս հանեն, ծնողներիս հանձնեն, մահանալու մասին այդ պահին չեմ մտածել։ Մեկ էլ մտածում էի շուտ մի ցավազրկող խմեի, որ ցավերս չզգայի»,- ասաց Արմանը։

Հերոսը տանեցիների հետ խոսել էր վիչավորվելու նախորդ օրը, բայց որևէ վատ կանխազգացում չուներ, ըստ նրա, ինչ-որ տարօրինակ զգացում ուներ պատերազմին նախորդող օրը՝ սեպտեմբերի 26-ին․ «Սեպտեմբերի 26-ին առաջին անգամ տեսազանգով տուն խոսեցի ու, չգիտեմ ինչի, խնդրեցի, որ բոլորին ցույց տան, տեսնեմ»,- ընդգծեց նա։

Մեր այն հարցին, թե կռվելիս ի՞նչ են մտածում, ճի՞շտ է, որ վախը անհետանում է այդ պահին, Արմանը պատասխանեց․ «Ռազմի դաշտում մեկս մյուսիս հույս էինք տալիս, ոգևորում էինք, ասում էինք՝ ամեն ինչ լավ է լինելու, մի քիչ էլ դիմանանք ու ամեն ինչ կլինի, հօգուտ մեզ կլինի իրավիճակը, որովհետև իրոք մեր հաղթելու շանսերը շատ մեծ էին, եթե չլինեին ներքին դավաճանները: Կռվելիս մտածում ես այն մարդկանց մասին, որոնք քո համար թանկ են, ում կարոտել ես, ուզում ես հաղթես, որ ապրես, ես դա եմ մտածել»,- իսկ անդրադառնալով վախին, պատասխանեց․ «Միայն անխելք մարդը կարող է չվախենալ, որը ոչինչ չունի կորցնելու, ես վախեցել եմ նրանից, որ կարող եմ էլ չտեսնել ինձ շրջապատող աշխարհը, ինձ համար թանկ մարդկանց»,-իր հույզերով կիսվեց Արմանը։

Հերոսը արդեն թվով 10 վիրահատություն է տարել և դեռ ունի այլ վիրահատություններ, բայց նա չի զղջում ոչնչի համար․ «Ինչ արել եմ, արել եմ գիտակցված՝ փոս իջնելն ու տղերքին հանելն էլ էր գիտակցված, մի պահ չեմ մտածել, որ այդպես պետք է չվարվեի, սկզբում ես եմ իրենց դուրս հանել փոսից, հետո էլ իրենք ինձ հասան օգնության ու վիրավոր դուրս հանեցին փոսից»,-նշեց Արմանը։

Արմանը մարտի դաշտից շատ պատմություններով է եկել, որոնց մասին, երևի թե, երբևէ չի խոսի, ինչպես նա է ասում ամեն պատմության հետ կան վատ հիշողություններ․ «Ավելի լավ է չպատմել․․․»։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California