Նա, լինելով ռազմի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ես գիտեմ նրա անունը. Նիկոլ Փաշինյան
POLITICSԱռաջիկա օրերին մի հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին: Ինձ զեկուցել են, որ խոսքը պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի:
Պարզվում է, որ նա պատերազմի ժամանակ, լինելով ռազմի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ գործակալությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման ու այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին: Արարատի մարզի Գեղանիստ գյուղում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ասաց, որ ԱԱԾ-ն այդ մարդուն ձերբակալել է. «Ես գիտեմ նրա անուն ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել նա:
Առաջիկա օրերին այդ մասին կլինի հաղորդագրություն: Սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, սակայն մեղքը դեռ պետք է ապացուցվի»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



