Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եվայի հետ գողության էլ կգնամ, բայց սիրավեպ չի լինի»․ Կարեն Ասլանյանը՝ Եվա Բաղդասարյանի հետ սիրավեպի, Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի լուրերի և «Օջախի երգի» մասին

LIFE

Դերասան Կարեն Ասլանյանն այս շրջանում ներկայանում է Ելենա Արշակյանի «Օջախի երգը» հեռուստասերիալում, որի շրջանակում օրերս Եգիպտոսում է՝ նկարահանումների։

Tert.am Life–ը Կարենի հետ զրուցել է նոր կերպարի, Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտ ունենալու լուրերի և Ալեքսանդր Բաբասյանի հետ հարաբերությունների, Եգիպտոսում նկարահանումների, Եվա Բաղդասարյանի հետ համբույրի տեսարանի և իրենց վերագրված սիրավեպի մասին։

«Նոր կերպարս բավականին հետաքրքիր է․ խնդիրներ ունի, ապրում է մի կյանքով, որն իրենը չի։ Իր փոխվելու ընթացքը շատ հետաքրքիր է։ Իր բնավորության գծերով տարբերվում է իմ խաղացած մյուս կերպարներից, և դա բավականին լավ է թե՛ ինձ, թե՛ հեռուստադիտողների համար»,– ասաց Կարենը։

Նրա կազմած նոր զույգը դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանի հետ հասցրել է սիրվել։ Կարենը նկատեց, որ իրենք կադրից դուրս էլ բավականին լավ հարաբերություններ ունեն։ «Ինստագրամի թոփերից կարող եմ փաստել, որ մեր զույգը սիրված զույգերից մեկն է դարձել, ինչի համար ես շատ ուրախ եմ»,– ասաց դերասանը։

Կարենի համար թիմի անդամներից շատերը նոր գործընկերներ են, սակայն նա նկատեց, որ բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունի, նոր մարդկանց հետ հասցրել է ընկերանալ։ Ավելի վաղ նախագծի ղեկավար Ելենա Արշակյանն էլ, բնորոշելով Կարենին, ասել էր, որ նա թիմի ամենաբարի անդամն է՝ միշտ պատրաստ օգնելու յուրաքանչյուրին։

Դերասանն օրերս է վերադարձել թիմի հետ Եգիպտոսում նկարահանումներից։ Նոր գործընկերների մասին հիացած է խոսում։

«Եգիպտոսում նկարահանումները շատ լավ անցան։ Շատ կարևոր է խումբը, որի հետ մեկնում ես, քանի որ ամեն մեկը չէ, որ կարող է ճանապարհի ընկեր լինել։ Մենք միասին հանգստացել ենք, միասին աշխատել։ Ես առաջին անգամ եմ գլխավոր դեր խաղում Ելենայի մոտ։ Նրա պես անձնավորություն, ռեժիսոր և պրոդյուսեր հազվադեպ է լինում. ոչ միայն շատ լավ ընկեր է, այլև շատ լավ ղեկավար։ Բոլորով սուպեր ժամանակ ենք անցկացրել»,- ասաց Կարենն ու հավելեց, որ վերադարձել են և՛ հոգնած, և՛ հանգստացած, բայց բոլոր օրերը վայելել են։

Կարենը դերասանական կազմից միայն Ռոմելա Սարգսյանի հետ է տեղում ծանոթացել։ Նա նշեց, որ Նորայր Եղյանն իր համակուրսեցին է, շատ լավ հարաբերություններ ունեն, Եվայի հետ աշխատել են, Եգիպտոսում է ծանոթացել Ռոմելայի հետ, սակայն Թատերական ինստիտուտից նրան էլ էր հիշում, պարզապես տարիքային տարբերությամբ պայմանավորված նախկինում շփում չեն ունեցել։

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել էր, որ Եգիպտոսում նրանք խնդիր են ունեցել տուրիստական ոստիկանության հետ։ Ըստ Կարենի` ինքն այդ ժամանակ վախ կամ անհանգստություն չի ունեցել. «Ես վստահ էի, որ Ելենան շատ արագ կլուծեր այդ հարցը, հատկապես, որ նա նախապես ամեն բան իդեալական կազմակերպել էր և ունեինք բոլոր թույլտվությունները»։

Ի դեպ, երբ հայտնի դարձավ, որ Կարենը նկարահանվելու է Ելենայի նախագծում, շատերն անակնկալի եկան՝ հաշվի առնելով փաստը, որ վերջին տարիների նա, գրեթե, առանց ընդմիջման աշխատել է պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ, նրանք նույնիսկ սկսեցին միասին կորպորատիվ միջոցառումներ վարել և երգ ներկայացրին։ Կարենի հետ զրուցեցինք նաև Դիանայի հետ կոնֆլիկտի լուրերի մասին։

«Որևէ կոնֆլիկտ չի եղել։ Ես կարող եմ նկարահանվել այլ հեռուստաընկերությունում, այլ պրոդյուսերի մոտ, ինչը ոչինչ չի նշանակում։ Սա աշխատանք է։ Իմ ու Դիանայի հարաբերությունները շատ լավ են, ոչինչ չի փոխվել։ Շատ հնարավոր է` մի օր նորից նկարահանվեմ Դիանայի մոտ։ Ես իրեն շատ շնորհակալ եմ, որ ինձ վստահել է գլխավոր դերեր։ Դիանան ինձ համար մնում է շատ կարևոր ու թանկ մարդ»,– ընդգծեց դերասանը։

Պարզվում է՝ հեռուստասերիալում իր առաջին քայլերը Կարենն արել է հենց Ելենայի մոտ՝ «Քույրը» հեռուստասերիալում։

«2012 թվականին, երբ ես դեռ չէի խաղացել «Շանթում» իմ առաջին գլխավոր դերը, Ելենայի մոտ 10–ից ավելի սերիա խաղացի։ Հեռուստասերիալում առաջին անգամ հենց այդ նախագծով հայտնվեցի, մինչև այդ միայն տեսահոլովակներում ու ներկայացումներում էի խաղացել։ Միշտ ցանկացել եմ աշխատել իր հետ։ Շատ ուրախ եմ, որ եղավ առաջարկ, որն ինձ գրավեց, համաձայնության եկանք և հիմա աշխատում եմ Ելենայի հետ»,– ասաց դերասանը։

Անդրադառնալով Tert.am Life-ի հրապարակմանը իրենց եգիպտոսյան նկարահանումներից և իր ու Եվա Բաղդասարյանի համբույրի տեսարանի լուսանկարներին` Կարենն ասաց, որ տեսարանն իր համար շատ նորմալ է։

Դիտարկմանը, որ նման տեսարանները շարունակում են շատ բուռն քննարկվել հայ հասարակության կողմից, նա արձագանքեց. «Ինձ համար համբույր խաղալն արդեն շատ սովորական է։ Ես դրա փորձն ունեցել եմ։ Եվայի հետ համբույր խաղացել ենք նաև իմ տեսահոլովակում։ Դա շատ նորմալ երևույթ է, եթե ընտրել ես այս մասնագիտությունն ու պատրաստ ես կերպարով մարդուն այնպես սիրել, որ հեռուստադիտողը հավատա։ Ինչ տարբերություն` հայկակա՞ն սերիալում են տեսնում նման տեսարան, թե՞ բրազիլական։ Ելենան շատ ճիշտ է վարվում, որ պարտադիր ունենում է այսպիսի տեսարաններ։ Համբույրը սիրո արտահայտչամիջոց է։ Ես և՛ Եվայի հետ համբույրի տեսարան ունեմ, և՛ Հռիփսիմեի։ Դա նորմալ է։ Ես կողմ չեմ շատ անկողնային տեսարաններին, իսկ համբույրի տեսարանը նորմալ է, պարզապես իր էսթետիկան ունի։ Եթե սխալ մատուցես, հեռուստադիտողին հաճելի չի լինի, բայց մենք այնպես ենք արել, որ տեսարանը հաճելի լինի։ Գուցե այլ տեղ սիրուն չեն նկարել, մարդիկ քննադատել են»։

Նման տեսարաններից հետո հաճախ դերասաններին իրական սիրավեպ են վերագրում։ Կարենն ու Եվան բացատություն չեղան։

«Դա շատ նորմալ է։ Եթե ես մեկի հետ խաղամ ու մեզ չկապեն, նշանակում է` համոզիչ չենք եղել։ Եվան իմ տարիների լավ ընկերն է։ Նրա հետ կարելի է նույնիսկ գողության գնալ, այդպիսի ընկեր է, բայց մեր միջև ոչինչ չկա և չի լինի։ Մարդիկ մտածում են` համբուրվեցին, հնարավոր է մի բան ծնվի իրենց միջև, բայց չէ, մենք այլ կերպ ենք մտածում։ Նույնը Հռիփսիմեի մասին են ասում, անդադար գրում են` երևում է, դու իրականում էլ ես նրան սիրահարվել։ Եթե խաղընկերս մի անգամ էլ տեսահոլովակումս է նկարահանվում, ավելի բուռն են քննարկում։ Դա լավ է։ Եթե այդ ամենը չլիներ, կնշանակեր` մի բան այն չէ»,- ընդգծեց դերասանը։

Կարենը նաև հայտնեց, որ այս տարին իր համար շատ հագեցած է, շուտով նոր երգեր և տեսահոլովակներ կթողարկի, բացի այդ սպասվում են նոր ներկայացում և գեղարվեստական ֆիլմ։ «Այս տարին բավականին հագեցած է։ Ի տարբերությունը շատերի՝ արդեն հասցրել ենք շատ բան անել և շարունակում ենք աշխատել»,– ասաց նա։

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities