«Հրապարակ».ԱԳՆ-ն ղեկավար կազմ չունի
POLITICSԹեպետ պաշտոնապես չհաստատեցին ԱԳ փոխնախարարների հրաժարականի լուրը, սակայն ԱԺ հանձնաժողովներում երեկ պետք է 2020-ի բյուջեի՝ ԱԳՆ-ի ֆինանսական հաշվետվությունը քննարկվեր, մինչդեռ նիստը չկայացավ, քանի որ ԱԳՆ-ից նշված ժամին որեւէ մեկը չներկայացավ։ Սովորաբար այդ քննարկումներին կա՛մ նախարարն է մասնակցում, կա՛մ փոխնախարարներից մեկը, եւ այս փաստը եւս վկայում է, որ փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղեւոնդյանը դիմումներ են գրել:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին՝ հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկել կառավարության եւ ԱԺ երեկվա նիստերին, սակայն մերժում են ստացել: Մայիսի 31-ին, հիշեցնենք, ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանն էր ազատվել: Ասացին՝ Ավետ Ադոնցն էլ «իրերն արդեն հավաքել է»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



