ՌԴ ոսկու պահուստները ռեկորդային ծավալների են հասել
ECONOMICSՌԴ միջազգային պահուստները մեկ շաբաթում՝ մայիսի 21-28-ն աճել են 0.8 տոկոսով՝ հասնելով 605.9 մլրդ դոլարի: Այս տվյալները հայտնում է EADaily-ն՝ նշելով, որ այդ ցուցանիշով թարմացվել է պատմական առավելագույնը:
Երկրի Կենտրոնական բանկի տվյալներով՝ միջազգային պահուստի ծավալը 7 օրում ավելացել է 5 մլրդ դոլարով: «Աճի պատճառը մեծապես դարձել են դրական գերագնահատականը և ՌԴ արտաքին պարտատոմսային վարկի պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները»,- հայտնել են ՌԴ Կենտրոնական բանկից:
ԿԲ նախկին ռեկորդային ցուցանիշն արձանագրվել էր մայիսի 21-ին, երբ միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել էին 7 մլրդ դոլարով՝ կազմելով 600.9 մլրդ դոլար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



