Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ)․ Դաշ­նակ­ցու­թյուն, Ար­մե­նա­կան և Հնչա­կյան կու­սակ­ցու­թյուն­նե­րը մի­ա­վո­րել են ուժե­րը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հեծանիվի համաշխարհային օր, Ավստրալիա՝ Մաբոյի օր, Նամիբիա՝ Նամիբիայի զինված ուժերի օր, Ուգանդա՝ Նահատակների օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1837– ծնվել է գրող Պերճ Պռոշյանը։

1891– վախճանվել է մեծանուն դերասան, նկարիչ, գրող, հասարակական գործիչ Պետրոս Ադամյանը։

1896 –ծնվել է հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ Ռաֆայել Մանվել յանը։

1896- թուրք բազմահազարանոց խուժանը անցել է հարձակման Վանում: Հանկարծակիի եկած հայերը սկզբում զգալի կորուստներ են կրել, բայց շուտով Դաշնակցություն, Արմենական և Հնչակյան կուսակցությունների ղեկավարները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միավորել են մարտական ուժերը, և ինքնապաշտպանության կենտրոն է դարձել Վանի Այգեստան թաղամասը:

1911 –ծնվել է արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանը։

1919- վախճանվել է բանասեր, բժիշկ և հասարակական գործիչ Սմբատ Գաբրիել յանը։

1933 – ծնվել է բժիշկ, ակադեմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը։

1936 – ծնվել է արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը։

1971– ավարտվել է Հայաստանի գրողների միության վեցերորդ համագումարը։

1994 –վախճանվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը։

1991– Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է։

2000– Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Գլադիատոր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։

2011- Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտվել է վեց զինվորական. Տրապիզոնի ժանդարմերիայի այդ պաշտոնյաների նկատմամբ դատարանը սահմանել է 4-ից մինչև 6 ամսվա ազատազրկում:

2011- վախճանվել է ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանը։

2016- Հալեպում հրթիռակոծվել է հայկական թաղամասը, եղել են զոհեր և վիրավորներ։

2018-Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին՝ միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին՝ «Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար»:

2020-վախճանվել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ու Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։

ԱՇԽԱՐՀ

1098 -խաչակիրները գրավել են Անտիոքը։

1539 - Ֆլորիդան հայտարարվել է Իսպանիայի տարածք։

1540 -առաջին եվրոպացին՝ Էրնանդո դե Սոտոն, անցել է Ապպալաչի լեռնաշղթան։

1621 -հիմնադրվել է հոլանդական ՎեստՀնդկաստան ընկերությունը, որը ստացել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաների հետ առևտրի իրականացման մոնոպոլ իրավունք։

1657-վախճանվել է անգլիացի բժիշկ, ֆիզիոլոգ և էմբրիոլոգ Ուիլ յամ Հարվեյը, որը համարվում է ժամանակակից ֆիզիոլոգիայի և էմբրիոլոգիայի հիմնադիրը։

1761 -ծնվել է անգլիացի գյուտարար Հենրի Շրապնելը, որը հայտնագործել է կարտեչային գնդակներով հրետանային արկը։

1784 -Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքը դադարել է լինել ԱՄՆ-ի մայրաքաղաք։

1785 -ֆրանսիացի Ֆրանսուա Բլանշերը, 300 մետր բարձրությունից ցած նետելով շանը, ցուցադրել է թռիչքներ իրականացնելու համար իր ստեղծած օդապարիկը։

1789 - Ալեքսանդր Մաքքենզին Կանադայում հայտնաբերել է հետագայում իր անունով անվանված Մաքքենզի գետը։

1826-վախճանվել է ռուս պատմաբան Նիկոլայ Կարամզինը։

1837 -Լոնդոնի մոտ բացվել է առաջին իպպոդրոմը։

1875– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, հանրահայտ «Կարմեն» օպերայի հեղինակ Ժորժ Բիզեն։ 1896 -ստորագրվել է գաղտնի պայմանագիր, համաձայն որի, Չինաստանը թույլատրել է Ռուսաստանին կառուցել Չին-արևել յան երկաթուղին։

1924 – վախճանվել է ավստրիացի հայտնի գրող Ֆրանց Կաֆկան։

1931 –ծնվել է Կուբայի 17-րդ վարչապետ Ռաուլ Կաստրո Ռուսը։

1946 –վախճանվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Կալինինը։

1954 -Սահարայում հայտնաբերվել է հին եգիպտական Սինխետոն փարավոնի դամբարանը (մոտավորապես մ.թ.ա. 2570 թվական)։

1959 -Սինգապուրը ընդունել է Սահմանադրություն և դարձել ինքնավար երկիր։

1970 -սինթեզվել է առաջին արհեստական գենը։

1980- համակարգիչների խափանման պատճառով ԱՄՆ-ում սխալմամբ ազդարարվել է Խորհրդային Միության կողմից միջուկային հարձակման տագնապ։

1985 - Վատիկանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարել է Իտալիայում պետական կրոն լինել։

1989 –վախճանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Հոմեյնին։

1991 - Ճապոնիայում Ունզեն հրաբխի ժայթքումից զոհվել է 43 մարդ, հիմնականում՝ լրագրողներ։

1998– Գերմանիայի Էշեդ ավանի մոտ Հաննովերից Համբուրգ մեկնող գնացքի վթարի հետևանքով զոհվել է 101 մարդ, վնասվածքներ են ստացել 88-ը։

2006– Չեռնոգորիան հռչակել է իր անկախությունը՝ դուրս գալով Սերբիա և Չեռնոգորիա պետության կազմից։

2008– Պրագայում կնքվել է խղճի և կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee