Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Եր­կու կողմն էլ փոր­ձում է խա­փա­նել Ռու­սաս­տա­նի խա­ղա­ղա­պահ ջան­քե­րը․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

topcor.ru-ը «Ղարաբաղ. երկու կողմն էլ փորձում է խափանել Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում ադրբեջանցի զինվորականները գերեվարել են վեց հայ զինվորների, որոնք ինժեներական աշխատանք են կատարել սահմանային տարածքում՝ ականապատում և համապատասխան նախազգուշական նշանների տեղադրում: Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խումբը փորձել է թափանցել Ադրբեջանի տարածք և բերման է ենթարկվել: Չնայած ձեռք բերված զինադադարի եռակողմ համաձայնագրին, երկու անհաշտ հակառակորդների միջև սահմանային միջադեպերի թիվն անընդհատ աճում է:

Հնարավո՞ր է, արդյոք, մեկ այլ սրացում, որը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ևս մեկ՝ վերջին փուլին: Ընդունենք, որ հնարավոր է: Խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքվի և նրա դաշնակից Անկարայի առջև ծառացած՝ Հայաստանով տրանսպորտային միջանցք բացելու առանցքային խնդիրը չի լուծվել: Խոսքը Զանգեզուրի (Սյունիք) միջանցքի մասին է: ԽՍՀՄ փլուզումից հետո Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կտրվել է Ադրբեջանից Հայաստանի Սյունիքի մարզով: Խորհրդային շրջանում այնտեղ եղել են մայրուղի և Անդրկովկասյան երկաթուղու հարավային ճյուղը: Երևանի համար հաջող՝ ԼՂ առաջին պատերազմի արդյունքում Ադրբեջանի հետ Իրանին սահմանակից մի քանի շրջաններ ևս հայտնվել էին հայերի վերահսկողության տակ, ցամաքային միջանցքը փակվել է, իսկ երկաթուղին ամբողջությամբ ապամոնտաժվել: Բաքվի էքսկլավի հետ տրանսպորտային կապերը հնարավոր է եղել պահպանել միայն օդային կամ հարևան Իրանի տարանցիկ ճանապարհով:

Բաքվին Անկարայի աջակցությամբ հաջողվել է լուծել խնդիրը 2020 թվականին ռազմական ուժով, երբ նա ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում, ջախջախելով հայկական բանակը, վերականգնել է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի մեծ մասի վրա: Եռակողմ պայմանագրի համապատասխան, Երևանը Ադրբեջանի համար պետք է բացեր Զանգեզուրի (Սյունիք) ցամաքային միջանցքը: Դա հաղթողներին շատ «բարիքներ» կտար: Գնահատվում է, որ ադրբեջանական արտահանումը տարեկան կաճեր ավելի քան 700 միլիոն դոլարով: Բաքուն կկարողանար տարեկան խնայել մինչև 10 միլիոն դոլար, որն այժմ ծախսում է դեպի Նախիջևան օդային թռիչքների սուբսիդավորման, ինչպես նաև Իրանով գազի տարանցման վրա, որից Թեհրանը ստանում է արժեքի 15% -ը: Դե, իսկ Թուրքիան էլ իր դաշնակցի տարածքով ցամաքային միջանցք կստանար դեպի Կասպից ծով, որից բացվում են «լոգիստիկ գերտերություն» ստեղծելու գայթակղիչ հեռանկարներ:

Սակայն ավելի քան կես տարի է անցել Հայաստանի ռազմական պարտության ավարտից հետո, բայց լուծումը դեռ չկա: Երևանում Սյունիքի մարզով տրանսպորտային միջանցքի բացումը կապում են բոլոր ռազմագերիների արտահանձնման հետ: Իսկ Բաքվում հրաժարվում են դա կատարել՝ համարելով, որ զինադադարի հայտարարումից հետո բերման ենթարկված հայ զինվորները «դիվերսանտներ և ահաբեկիչներ» են: Բացի դա, կարելի է նաև հասկանալ, թե ինչու է Երևանն իրականում խուսափում իր պարտավորությունների կատարումից: Խնդիրը Սյունիքի մարզի սահմանների ոչ լիարժեք իրավական կարգավիճակն է: Փոխարենը յուրաքանչյուր կողմ տարբեր կերպ է մեկնաբանում այդ կարգավիճակը և հակառակորդի կողմից ներկայացրած քարտեզները համարում «ֆեյք»: Հայերը միանգամայն արդարացիորեն վախենում են, որ տրանսպորտային միջանցքի բացումից և ճանապարհի շինարարության մեկնարկից հետո Ադրբեջանն իրականում կտիրի այդ վիճահարույց ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանին և միաժամանակ կկտրի Հայաստանի ցամաքային կապը Իրանի հետ:

Բաքուն հաղթողի իրավունքով պահանջում է իրենը՝ ուզում եք, թե ոչ, ստեղծելու ենք Զանգեզուրի միջանցքը, եթե համաձայնությամբ, ապա ամեն ինչ հեշտ կլինի, եթե ցանկություն չլինի, ապա դա կանենք ուժով: Հաջողությունից Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշակի գլխապտույտն ակնհայտ է: Վերջերս ադրբեջանական զինուժը մտել է Սյունիքի մարզի տարածք: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը, որը մասնակցում է նախընտրական արշավին, իր հերթին ՀԱՊԿ-ից պահանջել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Բաքուն իր բոլոր զինվորներին դուրս բերի հայկական հողից: Հակամարտությունն ակնհայտորեն անլուծելի է խաղաղ ճանապարհով: Ադրբեջանը և Թուրքիան չեն ստացել այն, ինչի համար մեծ մասամբ սկսվել էր Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը: Եվ ինչո՞ւ են բոլորը մտածում, որ նրանք անվերջ կհանդուրժեն դա:

Բաքուն բավարար ուժ ունի պատերազմի երկրորդ փուլի համար, իսկ Երևանում ներկայումս անգամ լեգիտիմ կառավարություն չկա: Հիմա առանցքային հարցն այն է, թե ինչպե՞ս կպահի իրեն Կրեմլը, ո՞ր կողմը կանցնեն չճանաչված հանրապետության տարածքում գտնվող ռուս խաղաղապահները: 2020 թվականի «մեկուկես ամսվա պատերազմի» ժամանակ Մոսկվան կտրականապես չեզոք է եղել, որպեսզի չփչացնի իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ինչո՞ւ այս անգամ ինչոր բան պետք է այլ կերպ լինի: Եվ, ի վերջո, Կրեմլը ճիշտ է եղել, որ հեռավորություն է պահել այդ երկարատև ազգամիջյան հակամարտությունից: Սակայն խնդիրն այն է, որ այդ ամենը խարխլում է ՀԱՊԿ-ի հիմքերը, որի շրջանակներում Ռուսաստանը և Հայաստանը ռազմական դաշնակիցներ են: Երևանը դիմել է կազմակերպությանը, որտեղ հարցը ուսումնասիրվում է:

Նիկոլ Փաշինյանը նաև սպառնացել է կապ հաստատել այլ կառույցների հետ. Հայաստանը չի բացառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հնարավորությունը, եթե ՀԱՊԿ գործիքները թույլ չտան լուծել խնդիրը սահմանին: ՀԱՊԿ-ի և Կրեմլի ղեկավարի միջոցով հարցը լուծելու Հայաստանի ղեկավարության նպատակը, մեղմ ասած, չի նպաստում այդ կազմակերպության և Ռուսաստանի միջազգային իմիջի բարձրացմանը: Փաստացի Ռուսաստանն ինքն է դարձել իր իսկ «բազմավեկտոր» քաղաքականության պատանդը, որի համար ավանդաբար հենց ինքն էլ հաճախ նախատում է Բելառուսին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead