8-ամյա Վիկտորիան մահացավ պատերազմի առաջին օրը Արցախի Մարտունի քաղաքում՝ նկուղ շտապելիս
BLOGՎահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
8-ամյա այս հրեշտակը Վիկտորիան է, մահացավ պատերազմի առաջին օրը`Արցախի Մարտունի քաղաքում նկուղ շտապելիս:
Նրա մասին ոչ ոք չխոսեց, ոչ մի միջազգային կառույց, ոչ մի իրավապաշտպան, երեխաների իրավունքների իբր պաշտպանությամբ զբաղվող ոչ մի գրանտակեր, թշնամու հետ խաղաղության ու քիրվայության կոչ անող ոչ մի անհայրենիք բառ անգամ չասաց նրա մասին. կարծես այդպես էլ պետք է լիներ:
Փոքրիկ հրեշտակը սպանվեց, որովհետև Հայ էր. ձեր միջազգային հանրությունը լուռ հետևեց, թե ինչպես մանուկներն ու տակավին երիտասարդները մատաղ լինում դավաճանական պատերազմում:
Ինչ երեխաների պաշտպանության օր, ինչ տոն, ինչ համերգ, ինչ միջազգային կազմակերպություններ. երանի թե մի փոքր սրբություն ունենայիք:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



