Ռուսաստանի պետական պարտքը մոտեցել է 20 տրիլիոն ռուբլիի
ECONOMICSՌուսաստանի պետական պարտքն այս տարվա առաջին եռամսյակի համար կազմել է 19,7 տրիլիոն ռուբլի: Այս մասին նշված է Հաշվեքննիչ պալատի վերլուծական գրության մեջ:
«Նախնական տվյալների համաձայն, 2021 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնության պետական պարտքն աճել է 741,290,4 մլն ռուբլիով կամ 3,9 %-ով, իսկ 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ` 19,681,692.6 մլն ռուբլի»,-ասված է փաստաթղթում:
Ներքին պարտքին բաժին է ընկնում ընդհանուր պետական պարտքի 78,4 % -ը, այն աճել է 683 միլիարդ ռուբլիով՝ մինչև 15,434 տրիլիոն: Արտաքին պարտքը նվազել է՝ հասնելով 56.1 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ, ռուբլիի արտահայտությամբ, այս ցուցանիշն աճել է 58,3 միլիարդ ռուբլիով և կազմել 4,247 տրիլիոն:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
4
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages
5
FINTECH360 International Conference Held in Armenia



