Բջջային հեռախոսից՝ սոցցանցեր. Ցուցանիշներ
ANALYSIS
Բջջային ինտերնետ սպառողների թիվն օրեցօր ավելանում է: Կան բազմաթիվ ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ արագությամբ է աճում սոցիալական ցանցերից բջջային (mobile) տարբերակով օգտվողների թիվը:
Մի քանի երկրների վիճակագրությամբ տեսնենք, թե բջջային ինտերնետ սպառողներն ինչ ինտենսիվությամբ են օգտվում սոցիալական ցանցերից:
Դիցուք, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան և Ֆրանսիան: Մեծ Բրիտանիայում բջջային ինտերնետ սպառողների շուրջ 46%-ն ամեն օր մուտք են գործում սոցիալական ցանցեր, 12%-ը շաբաթական մեկ անգամ և 7%-ը՝ ամսական երեք անգամ:
ԱՄՆ- 42%-ն ամեն օր, 12%-ը շաբաթական մեկ անգամ և 8%-ը ամսական երեք անգամ Գերմանիա - 25%-ն ամեն օր, 13%-ը շաբաթական մեկ անգամ և 11%-ը ամսական երեք անգամ Ֆրանսիա - 34%-ն ամեն օր 15%-ը շաբաթական մեկ անգամ և 10%-ը ամսական երեք անգամ:
Հետաքրքիր է, որ Գերմանիայում և Ֆրանսիայում բավականին մեծ թիվ են կազմում բջջային ինտերնետ սպառողները, ովքեր ամսական երեք անգամ են մուտք գործում սոցիալական ցանցեր, ինչը չես ասի Մեծ Բրիտանիայի պարագայում:
Ճապոնիայում ընդամենը 9% են կազմում սոցկայքեր ամեն օր մուտք գործող բջջային ինտերնետ սպառողները:
Ի դեպ, Մեծ Բրիտանիայում բջջային ինտերնետ սպառողների թիվը հասնում է 40 միլիոնի շեմին: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս երկրում ընդհանուր ինտերնետ սպառողների թիվը մոտավորապես 57 միլիոն է, կարծում եմ՝ 40 միլիոնը բավական պատկառելի թիվ է: Այս ամենը հաշվի առնելով՝ տրամաբանական է, որ Մեծ Բրիտանիայում բավականին բարձր է բջջային տարբերակով սոցկայքերից օգտվելու ակտիվությունը:
Ռուբեն Խաչատրյան




















































