Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈՒՆԻՍԻ). Առաջին անգամ՝ վճարովի հեռախոս, քննություն վարորդական իրավունքի համար, էլեկտրական ռեգիստրատոր. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Երեխաների պաշտպանության միջազգային օր, Կաթի միջազգային օր, Բահամյան կղզիներ՝ Աշխատանքի օր, Կամբոջա՝ Ծառատնկման օր, Քենիա՝ Ազատության օր, Չինաստան՝ Երեխայի օր, Մոնղոլիա՝ Երեխայի և մոր օր, Ռուսաստան՝ Հյուսիսային նավատորմի օր, Սամոա՝ Ազատության օր, Թունիս` Սահմանադրության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1789-ծնվել է ազգային-ազատագրական և մշակութային գործիչ Խաչատուր Լալայանը:

1851-ծնվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը:

1908-ծնվել է պատմաբան Արշավիր Հակոբյանը:

1920-ԱՄՆ-ի Սենատը մերժել է նախագահ Վիլսոնի առաջարկությունը Հայաստանի նկատմամբ ամերիկյան պրոտեկտորիատ սահմանելու մասին:

1921- Լեռնահայաստանը կամ նախկին «Ինքնավար Սյունիքը» վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն, որի վարչապետ է դարձել Սիմոն Վրացյանը, իսկ սպարապետ՝ Նժդեհը։

1937-ծնվել է երգչուհի Լուսինե Զաքարյանը:

1942-վախճանվել է բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանը:

2001- կանադական խորհրդարանին ներկայացված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը մեկ ձայն չբավարարելու պատճառով տապալվել է:

2005- «Լյուֆթհանզա» գերմանական ավիաընկերությունը իրականացրել է ՄյունխենԵրևան առաջին չվերթը:

2006- Հայաստանի Ազգային ժողովի նոր նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը, որը մինչ այդ խորհրդարանի փոխխոսնակն էր:

2007-Միչիգանի նահանգային բանտից դուրս է եկել «Դոկտոր մահ» մականունը ստացած Ջեք Գևորգյանը:

2011-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում պաշտոնապես բացվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի կոլա բոթլեր Արմենիա» գործարանը:

2018 -Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին և ձերբակալված ևս երեք անձի: -կառավարության նիստում 8 նոր մարզպետ է նշանակվել։

2019-Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել բանկային մեքենայության մեղադրանքով:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 17- սեկուլ յար (անդրերկրային աստվածների զոհաբերության տոնակատարություն) խաղերի ժամանակ Հռոմի պրինցեպտ Ավգուստը հայտարարել է նոր դարի սկիզբը:

193-իր պալատում սպանվել է Հռոմի կայսր Մարկ Դիդի Յուլիանը:

1495-Շոտլանդիայի բանկային հաշվետվություններում առաջին անգամ հիշատակվել է շոտլանդական վիսկին:

1533-թագադրվել է Անգլիայի թագուհի Աննա Բոլեյնը:

1792-Կենտուկին դարձել է ԱՄՆ-ի 15-րդ նահանգ:

1796-Թեննեսին դարձել է ԱՄՆ-ի 16-րդ նահանգ:

1804-ծնվել է ռուսական դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան:

1831-անգլիացի հետազոտող Ջոն Ռոսսը հայտնագործել է հյուսիսային մագնիսական բևեռը:

1862-ԱՄՆ-ի ամբողջ տարածքում արգելվել է ստրկատիրությունը:

1869-ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագիր է ստացել քվեարկության առաջին էլեկտրական ռեգիստրատորի համար: 

1878-ռուս- թուրքական պատերազմի ավարտից հետո սկսվել է Բեռլինյան վեհաժողովը, որին մասնակցել են Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները, իսկ որպես պարտված պետություն՝ ներկա է եղել նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը, Կիպրոսը Անգլիային զիջելով, ապահովել է նրա աջակցությունը:

1879-վախճանվել է Բոնապարտների ցեղի վերջին ներկայացուցիչ Նապոլեոն 4-րդ Էժեն Լուի Ժան Ժոզեֆ Բոնապարտը:

1880- Կենտուկի նահանգի Նյու-Հեյվեն քաղաքի բանկում տեղադրվել է առաջին վճարովի հեռախոսը:

1926-ծնվել է ամերիկյան արտիստուհի, երգչուհի և մոդել Մերլին Մոնրոն (իսկական անունը՝ Նորմա Ջին Բեյքեր)։

1935-Անգլիայում մտցվել է քննություն վարորդական իրավունք և ավտոմեքենայի համարներ ստանալու համար:

1960-Շերեմետևո օդանավակայանից իրականացվել է առաջին միջազգային թռիչքը:

1966-Կանադայում առաջին անգամ տեղի է ունեցել գունավոր հեռուստատեսային հաղորդման հեռարձակում:

1979-ստեղծվել է նոր աֆրիկյան անկախ երկիր` Զիմբաբվեն, որը նախկին Հարավային Ռոդեզիան է:

1990-Թբիլիսիի ճոպանուղու վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ:

2005-Նիդերլանդների բնակիչները հանրաքվեում մերժել են Եվրոսահմանադրության նախագիծը:

2010-վախճանվել է ռուս բանաստեղծ և արձակագիր Անդրեյ Վոզնեսենսկին:

2019- 12 մարդ է զոհվել Վիրջինիա Բիչ քաղաքի կառավարական շենքի առջև զանգվածային հրաձգության հետևանքով։

2020-ԱՄՆ-ի ավելի քան 40 քաղաքներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի պատճառով պարետային ժամ է սահմանվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR