Իսպանիայում Լոպե դե Վեգայի գրչին պատկանող ևս մեկ պիես է հայտնաբերվել
CULTUREԻսպանացի դրամատուրգ Լոպե դե Վեգան (1562-1635) ճանաչվել է «Ես արեցի այն, ինչ կարող էի, իսկ ճակատագիրն՝ այն, ինչ ցանկացավ» կատակերգական պիեսի հեղինակ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Վալյադոլիդի համալսարանին, նախկինում կարծում էին, որ պիեսը պատկանել է ոչ այդքան հայտնի հեղինակ Միգել Բերմուդեսի գրչին:
Ստեղծագործության բնօրինակը, որը հրապարակվել է 1632-1634 թվականններին Սևիլյայում, ներկա պահին պահվում է Իսպանիայի Ազգային գրադարանում: Եվս երկու կրկնօրինակ տպագրվել են 18-րդ դարում: Որպես դրանց հեղինակ նշվում էր Բերմուդեսի անունը:
Կատակերգության մասին ուսումնասիրություններն իրականացրել է Ժնևի ինստիտուտի իսպանական գրականության պրոֆեսոր Աբրահամ Մադրոնյալը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



