Արտակ Թովմասյանը ծաղիկներ է խոնարհել «Վերածնունդ» հուշահամալիրի առջև
SOCIETY«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն այսօր` մայիսի 28-ին, ծաղիկներ է խոնարհել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշահամալիրի առջև, ապա նաև` Դրոյի գերեզմանի և մեր անմահ հերոսների շիրիմներին: Այս մասին տեղեկանում ենք Թովմասյանի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր ծաղիկներ խոնարհեցի Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշահամալիրի առջև, ապա նաև` Դրոյի գերեզմանի և մեր անմահ հերոսների շիրիմներին:
Թող Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի և մեր բոլոր հաղթանակների փառավոր պատմությունը նոր սխրանքներ կերտելու հավատ, ուժ և կամք տա մեր ժողովրդին։
Միասին մենք կարող ենք»- գրել է նա։
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds
5
A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME



