Ինչ գեղեցիկ է. Պուտինը բարձր է գնահատել Շոյգուի կողմից ներկայացված ՌԴ ԶՈւ թանգարանի մոդելը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել «Պատրիոտ» զբոսայգում Ռուսաստանի զինված ուժերի թանգարանային համալիրի նախագծին, որը երեկ Սոչիում կայացած հանդիպմանը ներկայացրել է երկրի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն․ «Ինչ գեղեցիկ մակետ է»,-ասել է պետության ղեկավարը:
Իր հերթին, Շոյգուն ՌԴ նախագահին ասել է, որ թանգարանը կկառուցվի աստղերի տեսքով: Նախարարի խոսքերով, շենքի եզակիությունն այն է, որ յուրաքանչյուր թևում կլինի պատմական թատրոն, որտեղ ցուցահանդեսի մի մասը կփոխվի՝ կախված սեզոնից: Նախատեսվում է, որ 150 հազար քառակուսի մետրի վրա կտեղադրվի շուրջ 740 հազար ցուցանմուշ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



