Երեկ գերեվարված հայ զինծառայողներին տեղափոխել են Բաքու
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, և նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է:
Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երևանում և հետևել հետագա զարգացումներին:
Բայց ռուս խաղաղապահներին հրահանգված է չմիջամտել, քանի դեռ ընդհարումները տեղի են ունենում, այսպես կոչված, «վիճելի տարածքներում»։ Եվ ռուս-ադրբեջանական կողմերի ձեռքին առկա է քարտեզ, որի հիման վրա տեղի է ունենալու սահմանների դեմարկացիան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds
5
A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME



