Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանն անընդհատ կապիտուլյացիա է պարտադրում Հայաստանին ու հայ ժողովրդին․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ներքաղաքական դաշտն ակտիվ խմորումների փուլում է։ Ըստ էության, արդեն իսկ ակնհայտ է, որ ներքաղաքական հարթությունը բաժանվելու է երկու մասի։ Մի կողմում այսօրվա իշխանություններն են լինելու, իսկ մյուս կողմում՝ մյուս այն քաղաքական ուժերը, որոնք մրցակցային ներուժ ունեն և հանդես են գալիս ընդդիմության դիրքերից։ Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ գործող իշխող ուժը՝ ՔՊ-ն, փաստացի միայնակ է մնացել (մակաբույծ մի քանի ուժերը, որոնք իրականում Նիկոլի սատելիտներն են և ընտրություններին մասնակցում են բացառապես նրա վերարտադրությանը հնարավորինս նպաստելու նպատակով, հաշիվ չեն)։ Ի վերջո, Փաշինյանը առիթը չէր կորցնի դաշինքով գնալու համար, որպեսզի հանրությանը ցույց տար, թե քաղաքական դաշտում ինքը սատարում ունի նաև այլ ուժերի կողմից, բայց հարցն այլ է։

Քաղաքական ուժերից ոչ մեկը չի ցանկանում ուղղակիորեն համագործակցել կապիտուլ յանտ իշխանությունների հետ, քանի որ նրանք կիսելու են խայտառակ պարտության ու ձախողման պատասխանատվությունը։ Կրկնենք, մի քանիսը «ծածուկ» են աջակցելու նրան՝ առանձին մասնակցելով ընտրություններին, բայց հիմնականում թիրախ դարձնելով իրական ընդդիմադիր ուժերին, որոնք այս ընտրություններում հաղթելու և կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելու բավարար ներուժ ունեն: Իսկ ընդհանրապես, Փաշինյանի հետ համագործակցության հարցը քաղաքական տաբու է դարձել։ Ուշագրավ է, որ մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են, թե բացառում են քաղաքական համագործակցությունը Փաշինյանի գլխավորած ուժի հետ նույնիսկ ընտրություններից հետո։ Եվ բացառված չէ, որ հենց այդ հանգամանքը այսօրվա իշխող ուժին զրկի վերարտադրվելու հնարավորությունից։

Ակնհայտ է, որ իշխանությունների վարկանիշն օրեցօր մաշվում ու հողին է հավասարվում։ Իշխանություններն իրենք էլ գիտեն, որ ուղղակի բացառված է, որ Փաշինյանի գլխավորած ուժը ընտրությունների արդյունքում 50 տոկոսից ավելի ձայն ստանա, որպեսզի միայնակ կառավարություն ձևավորի։ Ավելին, նույնիսկ պրոֆեսիոնալ կազմակերպությունների և ուժայինների սոցհարցումներից պարզ է դառնում, որ «քայլողները» հազիվ 25-30 տոկոս քվե ունեն այս պահին։ Նրա հետ կոալիցիա կազմելը բացառել են բոլոր այն ուժերը, որոնք տեղ կունենան խորհրդարանում, իսկ վերը նշված սատելիտները հազիվ տատանվեն 0,5-2 տոկոսի սահմաններում, այսինքն՝ խորհրդարանում չեն լինի, ուստի Փաշինյանի պարտությունը երաշխավորված է, եթե աննախադեպ, տոտալ ընտրակեղծարարություններ չարվեն:

Եվ իրոք, ինչպե՞ս կարող է Փաշինյանի գլխավորած կուսակցությունը ընտրություններում ինչ-որ լուրջ արդյունքների իլ յուզիաներ ունենալ, երբ ձախողել են հնարավոր ու անհնար ամեն ինչ, ապացուցել են իրենց անկարողությունն ու ապիկարությունը բոլոր հարցերում, երբ անընդունակ են գերիների հարցը լուծել, երբ հակառակորդը արդեն ավելի քան երկու շաբաթ ներխուժել է Հայաստանի տարածք և, քիչ չէ, որ հրաժարվում է հեռանալ, մի բան էլ ավելի է ամրանում ու լկտիաբար ահաբեկում տեղի բնակչությանը։ Նորից զոհեր ունենք: Ու այս պայմաններում Փաշինյանը հայտարարում է, թե պատրաստ է ստորագրել այն փաստաթուղթը, որի ենթատեքստում ընկած է այն, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն անկլավները։ Իշխանական սազանդար պատգամավորները նույնիսկ բացահայտ հայտարարում են, թե թշնամին Տավուշում տարածքներ ունի։ Այսինքն, հանրությանը նախապատրաստում են նոր տարածքների հանձնման: Եվ, ըստ էության, այսպիսի իշխանական քարոզչական ֆոնի վրա ոչ մի խոչընդոտ չկա, որ հակառակորդը նոր ուղղություններով առաջխաղացում չունենա կամ նոր սադրանքների չդիմի։ Փաստորեն, իշխանությունները ևս մեկ կապիտուլ յացիա են պարտադրում Հայաստանին, ինչն ուղղակի նշանակում է մեր պետականության նվաստացում։ Փաշինյանն անգամ դիվանագիտական հարթակում է անընդհատ վրիպում։

Փնթիության ու դիլետանտության արդյունքում իշխանությունները չեն պատկերացնում, թե որ քայլը որից հետո պետք է անել։ Նրանք ի վիճակի չեն ՀԱՊԿ-ի շրջանակներում հարցն այնպես առաջ մղել, որ այդ կազմակերպությունից մեզ համար շահավետ արձագանքներ հնչեն ու խնդիրը հանգուցալուծվի, այլ ոչ թե ակնարկներ արվեն, թե ՀԱՊԿ անդամակցությունը բաց է Ադրբեջանի համար։ Լավ, գոնե կարելի էր հարցը բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, մանավանդ որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան նախագահի մակարդակով խոստացել է պետք եղած դեպքում օժանդակել հարցը բարձրացնելու կապակցությամբ։

Իսկ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձև ընդունվի, ապա Ադրբեջանն այդ ժամանակ մեծ դիվանագիտական ճնշման տակ կհայտնվի։ Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր իշխանությունները շահագրգռված են, որ այս անորոշ իրավիճակը պահպանվի։ Թե ինչի համար, ժամանակը ցույց կտա... Բայց մի բան ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանի պարագայում երբևէ որևէ հայանպաստ հանգուցալուծման չի կարելի սպասել:

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys