Արտյոմ Մովսիսյանը պարզաբանում է ավիատոմսերի գների տարբերությունը Երեւանում եւ Թբիլիսիում
SOCIETYՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը սուբյեկտիվ է համարում մեր երկրում ավիատոմսերի սակագների բարձր լինելու մասին գնահատականները: Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին, ինչո՞ւ է Վրաստանից մեկնելն ավելի էժան, քան մեր երկրից՝ Մովսիսյանն ասաց, որ հարևան երկրում տոմսերի էժան լինելը չպետք է կապել օդանավակայանի ծառայությունների հետ, դա կարող է պայմանավորված լինել, օրինակ, նաև ավիավառելիքի գնից: Նրա խոսքով՝ ավիավառելիքը երբեք ՀՀ-ում ավելի էժան չի լինելու Վրաստանից, որովհետև այն տեղափոխվում է Սև ծովով ու բավականին մեծ գումարներ են ծախսվում մեր երկիր ցամաքային ճանապարհով տեղափոխելու համար: «Վրաստանից դեպի Երևան ճանապարհին յուրաքանչյուր տոննա վառելիքի գինը թանկանում է 120-ից 140 և ավելի դոլարով: Այսինքն, Վրաստանի ցանկացած օդանավակայանի տոմսի ինքնարժեքը շատ ավելի ցածր կլինի, քան Հայաստանում: Վրաստանում միայն ծովային փոխադրման գումարն է ազդում գնի վրա, իսկ Հայաստանում ավելանում է նաև ցամաքայի ն տեղափոխման գումարը»,- ասաց Մովսիսյանը:
Մյուս դիտարկմանը, ինչո՞ւ է Մոսկվա-Երևան ավիատոմսն ավելի էժան, քան Երևան-Մոսկվան, չ՞է որ Սև ծովից դեպի Մոսկվա վառելիքը ևս ցամաքային ճանապարհ է անցնում, Արտյոմ Մովսիսյանն ասաց, որ Մոսկվան կարող է իր արտադրությունն ունենալ և խորհուրդ տվեց դրա մասին չխոսել:



