Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


Հետո չասեք՝ զգուշացված չէինք. ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարություն

POLITICS

ՀԵՏՈ ՉԱՍԵՔ՝ ԶԳՈՒՇԱՑՎԱԾ ՉԷԻՆՔ

Վերջին օրերին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ահազանգեր է ստանում, որ նախընտրական փուլը դեռ չսկսած, հայրենի իրավապահներն ընդդիմադիր հայացքների համար շինծու մեղադրանքներ են հարուցում այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ, քաղաքական հետապնդումների ենթարկում և զբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի տարբեր ոլորտների այն աշխատակիցներին, ովքեր օբյեկտիվորեն չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները: Բանը հասել է այնտեղ, որ սկսել են նույնիսկ հետապնդել սոցիալական ցանցերում հակաիշխանական մեկնաբանություններ գրող իրավապաշտպաններին:

Իրենց նպատակներին հասնելու համար ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ կոպտորեն խախտելով և ոտնահարելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը՝ օր ու գիշեր զբաղված են դատարաններից, այսպես կոչված, «գաղտնալսումներ», այն է՝ «ներքին դիտում» և «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» միջոցառումների թույտվություններ (դատարանի որոշումներ) կորզելով:

Ցանկանում ենք հիշեցնել մեր իրավապահներին, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված մի քանի միջոցառումներ, այդ թվում նաև վերը նշվածները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրած խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Բացի այդ պետք է ստացված լինեն հավաստի օպերատիվ տվյալներ, որ կատարվել կամ նախապատրաստվում է իրականացնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, այսինքն՝ դատարանին չպետք է այդ իմաստով մոլորեցնել, թե իբր այս կամ այն անձը, ում քաղաքական ակտիվության, դիրքորոշման հետևանքով ցանկանում են վերահսկել, կասկածվում է հանցագործության կատարման մեջ:

Անցնենք ամենագլխավորին: Բոլոր այն դատավորները և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու որոշում կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինների ղեկավարները, ովքեր կխախտեն գործող օրենսդրությունը, պետք է հաշվի առնեն վերոգրյալը՝ գիտակցելով, որ շատ շուտով պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ: Հուսով ենք՝ բոլորդ ե քհասկանում, թե ինչպիսի մանրակրկիտ ստուգման են ենթարկվելու այդ միջոցառումների իրականացման թույտվությունը ստանալու բոլոր հիմքերը, և որ նման որևէ դեպք դուրս չի մնալու տեսադաշտից:

Իսկ հիմա պատմական փոքրիկ էքսկուրս մեր հարևան երկրի ոչ վաղ անցյալից. Միխայիլ Սահակաշվիլիի վերջին ընտրություններում պարտությունից հետո Վրաստանի իրավապահ մարմինների մի քանի տասնյակ բարձրաստիճան աշխատակիցներ, որոնցից մի քանիսին, համոզված ենք, անձնապես ճանաչել եք նաև դուք, իշխանափոխությունից հետո ենթարկվեցին քրեական պատասխանատվության և հայտնվեցին կալանավայրերում հենց ապօրինի, անհիմն գաղտնալումներ իրականացնելու համար:

Հետո չասեք՝ չէիք զգուշացրել:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live