Չինաստանում սպորտային մարաթոնի ժամանակ վատ եղանակի պատճառով 20 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՉինաստանի հյուսիսային Գանսու նահանգում սպորտային մարաթոնի ընթացքում 20 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Սինխուա» գործակալությանը:
100 կմ-անոց մրցույթը մեկնարկել է շաբաթ առավոտյան Բային քաղաքի մերձակայքում: Մրցավազքի ընթացքում եղանակը վատթարացել է: Ժամը 03:00-ին (շաբաթ օրը Երևանի ժամանակով ժամը 23:00-ին) փրկարարական ջոկատները հաստատել են 16, իսկ հետագայում նաև 4 մարդու մահը:
Շաբաթ կեսօրին կարկուտ և մրրիկ է սկսվել, որը խանգարել է մարաթոնի մասնակիցներին, նշվում է, որ նրանց մարմնի ջերմաստիճանը նվազել է:
Գործակալության տվյալներով՝ մարաթոնի 172 մասնակիցներից 151-ը տարհանվել են, 5 մարդ թեթև վնասվածքներով, հոսպիտալացվել է, նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Մարաթնը դադարեցվել է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



