Հրդեհ Բաշինջաղյան փողոցում
SOCIETYՄայիսի 23-ին, ժամը 01։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում (մոտ 40 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։51-ին, մարվել՝ 01։55-ին։ Մասամբ այրվել է ներսում գտնվող սառնարանը և ջերմահարվել է կախովի առաստաղը։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



