Ըմբիշներ Սամվել Գրիգորյանն ու Գեւորգ Թադեւոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ
SPORTՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց եւս երկու մեդալ։
77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց վրացի Նիկոլոզ Տխիկաձեի հետ եւ հաղթանակ տարավ 11:2 հաշվով։
87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը բրոնզե մեդալի համար մրցեց բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովի հետ եւ առավելության հասավ 4։1 հաշվով։
Հիշեցնենք, որ 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը գոտեմարտել էր շվեդ Նիկլաս Օհլենի հետ եւ առավելության հասել 4։1 հաշվով՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



