Ով է «Ունիվեր»-ի Մայքլի՝ Արարատ Քեշյանի գեղեցկուհի կինը (լուսանկարներ)
PHOTO
Ռուսաստանում հայտնի հայազգի դերասան Արարատ Քեշյանը հայ հեռուստադիտողին հատկապես հայտնի դարձավ հանրահայտ «Ունիվեր» սերիալից, որը հեռարձակվում է ТНТ հեռուստաընկերությամբ։ Արարատ Կեշյանը ծնվել է 1978 թվականին, Գագրայում,- գրում է Past.am-:
Մոսկվա տեղափոխվելուց հետո Արարատը խաղացել է ՈՒՀԱ-ում, ապա սկսել նկարահանվել տարբեր նախագծերում: Նրան, սակայն, մեծ ճանաչում բերեց Մայքլի կերպարը «Ունիվեր» սերիալում:
Արարատը, ի տարբերություն իր հայտնի կերպարի, շատ է կարեւորում ընտանիքը: Նա ամուսնացած է ազգությամբ ռուս Եկատերինայի հետ, սակայն անձնական կյանքն աշխատում է գաղտնի պահել: Զույգը անցյալ տարվա սեպտեմբերին դուստր է ունեցել, որին ծնողները թաքցնում են լրատվամիջոցներից, երեխայի նկարները ոչ մի տեղ չեն հրապարակվում:
Արարատի գեղեցկուհի կնոջ լուսանկարները, սակայն, համացանցում հայտնվում են, քանի որ Եկատերինան հաճախ է ամուսնուն ուղեկցում տարբեր միջոցառումների, զույգը հաճախ է լինում նաեւ Comedy club-ի նկարահանումներին։




















































