Ծնողները սովամահ են արել իրենց երեխաներին
SOCIETYԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի դատարանը ամուսնական զույգին դատապարտել է 40 տարվա ազատազրկման՝ իրենց երեխաներից մեկին սպանելու, մյուսի նկատամամբ մահափորձ իրականացնելու համար,-գրում է Past.am-ը։
Ինչպես պարզվել է, 39-ամյա Ջարրեդ Տատկոն եւ նրա 40-ամյա կինը՝ Կիմբերլին երկար տարիներ գիտակցաբար սովամահ են արել իրենց երեխաներին։ Նրանց 9-ամյա որդի Ջարեդը, ով աուտիզմով էր տառապում, մահացել է սովից։ Մահը վրա հասնելու ժամանակ երեխան ընդամենն 8 կիլոգրամ է կշռել։ Երբ ոստիկանները մտել են զույգի տուն, տղան արդեն մեկ շաբաթ մահացած է եղել։ Ընտանիքում 6 երեխա է ապրելիս եղել, որոնք սարսափելի պայմաններում են նացել։
Իրենց 10 տարեկան դստերը ծնողները եւս սովամահ են արել, երբ նրան հայտնաբերել են ոստիկանները, նա մահվան շեմին է եղել։ Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը։



