Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պոկեր՝ պարզապես ժամա՞նց, թե՞ մոլախաղ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պոկերը թղթախաղի տեսակ է, որը լայն տարածում է գտել հասարակության շրջանում համեմատաբար վերջերս, չնայած իսկական երկրպագուները դրան ծանոթ էին վաղուց: Պոկերի պատմությունը սկիզբ է առել հին ժամանակներից, բայց դրա ծագման ստույգ տեղը և ժամանակը դեռ անհայտ է: Վստահաբար կարելի է ասել, որ այդ խաղի մասին առաջին գրավոր հիշատակումները հայտնվել են 16-րդ դարում: Պոկեր սիրել են խաղալ Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում և Արևմտյան Եվրոպայի այլ զարգացած երկրներում, իսկ պոկերի նախատիպերը եղել են հին թղթախաղերի որոշ տեսակներ: Ի սկզբանե այդ խաղը բավականին պարզ է եղել և շատ քիչ կանոններ է ունեցել: Խաղացողը ստացել է երեք խաղաքարտ, խաղադրույքներ են կատարվել, շահել է խաղաքարտերի ավելի մեծ համադրություն ունեցողը: Եղել են միայն երեք համադրություններ՝ «ֆլեշ», «զույգ», «եռյակ»:

Հետագայում ժամանակը շատ առումներով խաղը փոխել է: Հայտնվել է «բլեֆ»-ի հասկացությունը, որը պոկերում հակառակորդի՝ իրավիճակի կեղծ ընկալում ստեղծելու ունակությունն է: Հայտնվել են նաև նոր համադրություններ՝ «կարե», «ֆուլ հաուս» և այլն: Խաղի անունը, հնարավոր է, եկել է գերմանական pochen բառից, որը նշանակում է թակոց, կամ էլ ֆրանսիական poque բառից: Կա նաև ամերիկյան տարբերակ, որը կապված է նավաստիների հետ: Այն ժամանակ որոշ մարդիկ պոկերը համարում էին խաբեբաների խաղ, քանի որ դրա հիմքում ընկած էին բլեֆներն ու խաղաքարտերով հնարքները, որոնք նավաստիները սովորում էին գրպանահատներից: Գրպանահատներից մեկը անցորդներին ցույց էր տալիս թղթախաղային հնարքներ, իսկ մյուսը հանում էր դրամապանակը: Այդ ամենը կոչվում էր «poke»: Պոկերի առաջացման բազմաթիվ վարկածներ կան, բայց հարկ է նշել, որ, ամենայն հավանականությամբ, պոկերը ԱՄՆ են հասցրել ֆրանսիացիները, որոնք իրենց գաղութները ստեղծել էին Լուիզիանայի տարածքում, և այնտեղից շուտով խաղը տարածվել է ամբողջ Ամերիկայում:

Այդ ժամանակներից ի վեր պոկերը լրացվել է կանոններով և որոշ փոփոխություններով, բայց հիմնական սկզբունքը մնացել է անփոփոխ. խաղը բաղկացած է կոմբինացիաներից, խաղադրույքներից, բլեֆներից, և խաղում են 52 խաղաքարտային դասուկով: Ամերիկայում այն խաղալը դարձել է ազգային զվարճանք: Բոլորը՝ երեխաները, դեռահասները և մեծահասակները, սիրում են խաղալ: Փոփոխված ձևով պոկերը Ամերիկայից կրկին վերադարձել է Եվրոպա 1870 թվականին, երբ Անգլիայում ԱՄՆ-ի դեսպան, գնդապետ Ջեյքոբ Շենկը բերել է խաղի ժամանակակից տարբերակը և ցույց տվել այն արքունիքում, իսկ կանոնները տպագրվել են Վիկտորիա թագուհու համար, քանի որ նա զգալի հետաքրքրություն ուներ թղթախաղերի նկատմամբ ... Պոկերն էլ ավելի լայն տարածում է գտել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ամերիկացի զինվորները եվրոպացիներին սովորեցրել են խաղի իրենց տարբերակը: Պոկերի պատմությունը ԱՄՆ-ում ևս շարունակել է զարգանալ, հայտնվել են այդ խաղի բազմաթիվ տարատեսակներ:

Պոկերի ամենահայտնի տարատեսակը՝ Texas Holdem-ը, հայտնվել է Տեխաս նահանգում: Խաղը հասել է Դալլաս, իսկ հետագայում՝ Լաս Վեգասի բոլոր խաղատներ: Պոկերի առաջին լուրջ մրցույթը տեղի է ունեցել 1968 թվականին և կազմակերպվել է Թոմ Մուրի կողմից: 1970 թվականին կայացել է պոկերի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը: Դրանից հետո նման մրցույթներ սկսել են կազմակերպվել ամեն տարի: Ներկայումս էլ հանրաճանաչ խաղի զարգացումը շարունակվում է, համացանցի դարաշրջանը պոկերին նոր մակարդակի է հասցրել: Այժմ այն կարելի է համացանցով խաղալ աշխարհի այլ խաղացողների հետ: Այդ խաղը հնարավորություն է տալիս զգալ ադրենալինը, իսկ մոլախաղերի սիրահարների համար պոկերը պարզապես ամեն ինչ է:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card