Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում ստորագրել Ն. Փաշինյանը․ Նարինե Մանուկյան
BLOGՆարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խնդրում եմ կարդացեք ու տարածեք, հետո ուշ է լինելու
Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում ստորագրել Ն. Փաշինյանը։
Որպես արդյունք՝ Հայաստանը զրկվում է իր աշխարհաքաղաքական կշռից, 5 տարվա հեռանկարում վերջնականապես կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի։ Ֆորմալ առումով մենք պետություն դեռ կունենանք (դրոշ, գերբ, հիմն և այլն), բայց իրականության մեջ կլինենք ամբողջապես Թուրքիայի և Ադրբեջանի կամքից կախված երկիր, որոնք կթելադրեն մեր գոյության իրենց պայմանները։ Պիտի հիշեցնեմ նաև, որ վերջիններիս պլաններում այս տարածքում անկախ ու ուժեղ Հայաստան պետության գոյությունը անթույլատրելի է, նրանք հետևողական թուլացնելու են Հայաստանը։
Ու եթե ձեզ թվում է, որ նույնիսկ այսպիսի նվաստացուցիչ պայմաններում կարողանալու եք հանգիստ ձեր հացը վաստակել ու անվտանգ քնել, ապա չարաչար սխալվում եք։
Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք Կիպրոսի հույներին, Սիրիայի հայերին կամ սյունեցիներին։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ | Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը պատրաստվում է ստորագրել Հայաստանի երկրորդ կապիտուլիացիան, որից կարելի էր հանգիստ խուսափել, եթե նոյեմբերից մենք մերժած լինեինք այս իշխանությանը։ Այսօր նոր կապիտուլիացիայի ստորագրմանը կարող է խանգարել միայն ժողովրդական անհամաձայնությունը։
Բացատրե՛ք սա ձեր ընկերներին, բարեկամներին ու ինքներդ ինքնակազմակերպվեք, մի՛ սպասեք որևէ մեկին։ Մի՛ տրվեք էժան շանտաժի։ Հայաստանում կան վատ ու լավ ղեկավարներ, բայց դավաճանը մեկն է, որին պետք է կանգնեցնել։
Իմ պարտքն է զգուշացնել, որ Հայաստանը այս երկրորդ կապիտուլիացիայից կարող է և երբեք չվերականգնվել։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



