«Գիշերվա երկուսին, երեքին. հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին. ահռելի աշխատանք էր». Շոյգուն պատմել է ԼՂ հարցով բարդ բանակցությունների մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 66-րդ տարեդարձի կապակցությամբ հարցազրույց է տվել tvzvezda.ru կայքին`ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Արցախյան երկրորդ պատերազմին:
Նա ընդգծել է, որ ռուսական բանակը ներգրավված է Լեռնային Ղարաբաղում նոր ուժով վերսկսված հակամարտության կարգավորման գործում:
Շոյգուն մասնակցել է բանակցություններին, որոնք նախորդել են ՌԴ և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի` կրակի լիակատար դադարեցման մասին համատեղ հայտարարության ստորագրմանը:
«Ղարաբաղ մտցվեցին խաղաղապահ ուժեր: Մենք գիտենք, թե որքան ջանք է այդ հարցում գործադրել նախագահը: Քանի որ դրանք գիշերներ էին, գիշերվա երկուսը, երեքը: Հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին: Առաջադրանք է դրվում: Մի խոսքով, ահռելի աշխատանք էր»,-պատմել է Շոյգուն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



