Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
INTERNATIONAL NEWS«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբացի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար»,֊ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Չնայած Լեռնային Ղարաբաղում ավերածությունների ահռելի մասշտաբներին՝ Ադրբեջանը պատրաստ է դիմագրավել խնդիրներին, պլանավորել ապագան՝ որպես Հարավային Կովկասին ինտեգրված մաս։ Հուսով ենք, որ կգա ժամանակը, երբ մենք կկարողանանք խոսել Հարավային Կովկասում ակտիվ համագործակցության և ինտեգրման մասին», - ասել է Ալիևը:
«Ադրբեջանը դրա համար արդեն հատկացրել է տեխնիկակա և ֆինանսական ռեսուրսներ: Եվ երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, դա նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի բոլոր երկրների համար», - շեշտել է նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանը բաց է համագործակցության և ընդհանուր ապագա պլանավորելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



