Բերդավանում գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը
SOCIETYՄայիսի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 13-ին Բերդավան գյուղի հանդամասերից մեկի տարածքից գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը, որով հոսանք էր մատակարարվում մարտական դիրքեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, համագործակցելով Բազումի բաժնի գործընկերների հետ, բերման ենթարկեցին Վանաձորի մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։ Նա խոստովանեց արարքն ու մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրեց կաթուցիչ և կանեփանման զանգվածով երկու փաթեթ։
Գողացված մալուխը հայտնաբերվել է Վանաձորի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում և առգրավվել։
Կատարվում է քննություն։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



