Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Անվտանգային հարցերում միայն արտաքին ուժերի հետ հույսեր կապելու գինը․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ մեր ներքաղաքական դաշտը ողջ ներուժով պատրաստվում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, արտաքին անվտանգային մարտահրավերները առավել մեծ թափով են գլուխ բարձրացնում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանի ագրեսիվ գործելակերպին և Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին։ Ադրբեջանական պլանը պարզ է՝ իրավիճակը հասցնել ռազմական էսկալացիայի ու հիմքեր ստեղծել, որոնք իրեն թույլ կտան ներխուժել Սյունիքի խորքերը ու այդպիսով պարտադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը։ Սա՝ մեղմ ասած: Հենց դրանով է պայմանավորված, որ պաշտոնական Բաքուն անցել է ուժի բացահայտ ցուցադրության։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, այս օրերին ընթացող լայնամասշտաբ զորավարժություններում ներգրավված են մինչև 15 հազար զինվորականներ և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։ Ընդ որում, այս տարվա 5 ամիսների ընթացքում սա արդեն 5-րդ զորավարժությունն է, ինչը մեծ թիվ է այդ կարճ ժամանակամիջոցի համար։ Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկել հայկական կողմն այս ամիսների ընթացքում։ Հայաստանն իշխանությունների պատճառով անգամ ի վիճակի չի եղել նախաձեռնել սեփական սահմանների կահավորման հարցը, ուստի այս պայմաններում միգուցե անիմաստ է խոսել այն մասին, թե մեր երկիրը կարող էր որպես ուժի ցուցադրության համապատասխան գործիք խոշորամասշտաբ զորավարժություն կազմակերպել։ Ստացվում է, որ երկրի ներսում անվտանգության համակարգի ձևավորումը և ամրապնդումը ամենահրատապ հարցն է, որի ուղղությամբ առանց ժամանակ կորցնելու պետք էր շատ ակտիվ ջանքեր գործադրել։

Բայց դրա փոխարեն ՀՀ իշխանությունները փորձում են խնդիրը լուծել այն ընդամենը միջազգային հարթակ տեղափոխելու և միջազգային մեխանիզմների կիրառման միջոցով։ Հենց դրանով է պայմանավորված, որ պաշտոնական Երևանը աջակցություն ստանալու ակնկալիքով դիմեց ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, հարցը բարձրացրեց նաև այլ հարթակներում։ Իսկ երբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պաշտոնյաներից որևէ մեկը Բաքվի գործողությունները դատապարտող հայտարարություն է անում, ոգևորվում ենք, մեզ թվում է, թե ուր որ է խնդիրը կլուծվի քաղաքական ճանապարհով։ Միջազգային հարթակներում աշխատանք տանելը ոչ միայն վատ չէ, այլև անհրաժեշտություն է: Բայց պետք չէ միայն էմոցիաներով առաջնորդվել, և անհրաժեշտ է գիտակցել, որ մի հայտարարությունը բավական չէ քաղաքական լուծման հասնելու համար, իսկ հետո այդ հայտարարությունները կարող են փոխվել, անհրաժեշտ գործողություններ են պետք։

Ճիշտ է՝ միջազգային հանրության և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ներկայացվածություն ունեցող խաղացողների դերակատարությունը տեղի ունեցող գործընթացներում և հակամարտություններում շատ կարևոր է, սակայն մյուս կողմից՝ չարժե գերագնահատել դրա նշանակությունը։ Արցախյան պատերազմի ընթացքը ևս ցույց տվեց, որ միջազգային հանրության տարբեր շրջանակներ կարող են Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններ անել, սակայն դրանց այդպես էլ կոնկրետ գործողություններ չեն հետևում։ Այդպես եղավ, օրինակ՝ օտարերկրյա վարձկան գրոհայիններին մարտական գործողություններում ներգրավելու հարցի դեպքում, երբ Հայաստանում ակնկալիքներ կային, թե ահաբեկիչներից եկող վտանգը չեզոքացնելու նպատակով միջազգային հանրությունը կներգրավվի հակաահաբեկչական գործողություններում։ Կարելի է հիշել, թե Փաշինյանն այս մասին ինչպիսի հայտարարություններ էր անում։

Բայց միջազգային շրջանակները ոչ միայն հակաահաբեկչական գործողություններ չձեռնարկեցին, այլև կարծես թե շատ արագ մոռացան այդ փաստի մասին։ Բացի այդ, Հայաստանը մի՞թե լրջորեն ակնկալում է, որ Ղազախստանն ո ւ Ղրղզստանը, որոնք պանթուրքական բազմաթիվ ծրագրերի շրջանակներում սերտորեն համագործակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, պետք է ուժեր ուղարկեն ադրբեջանական զինվորականներին Հայաստանի տարածքից հետ մղելու համար։ Ամեն դեպքում չպետք է կտրվել իրականությունից և հիմնական հույսը դնել արտաքին ուժերի վրա, թե նրանք հարցերը կարող են լուծել, քանի որ այդ հույսերը կարող են ուղղակի չարդարացնել իրենց։

Անհրաժեշտ է առաջնորդվել միայն ու միայն իրատեսական մոտեցմամբ։ Նախ՝ Հայաստանն ինքը պետք է կարողանա զարգացնել իր ներուժը և ի վիճակի լինել ինքնուրույն լուծել անվտանգային հարցերը։ Իսկ երբ մեր երկիրն իրենից ուժ ներկայացնի, ապա արտաքին դերակատարները հաշվի կնստեն մեր կարծիքի հետ։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead