«Այս պահի դրությամբ խորհրդարանում կարող է հայտնվել առավելագույնը 4-5 ուժ». «Փաստ»
INTERVIEW 
												«Փաստ» օրաթերթը գրում է.
Հիմնական նախընտրական պայքարը դեռ առջևում է, հիմա ընդամենը նախընտրական կամպանիայի սկիզբն է, այն էլ՝ ոչ պաշտոնական: «Փաստի» հետ զրույցում այս մասին շեշտեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ հիմնական նախընտրական պայքարը կարող է նաև զգալի փոփոխություններ բերել:
«Այդուհանդերձ, այս պահի դրությամբ խորհրդարանում կարող է հայտնվել առավելագույնը 4-5 ուժ: Դա կարող է լինել «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն, «Պատիվ ունեմ» դաշինքը, նաև «Քաղպայմանագիրը»: Անվիճելի է, որ այս չորս ուժերը կարող են անցնել խորհրդարան, անցնելու շանսեր ունի նաև ՀԱԿ-ը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ նոր ստեղծված կուսակցությունները չունեն այնքան ժամանակ, որ կարողանան իրենց բրենդը ճանաչելի դարձնել և վերոնշյալ ուժերին որպես այլընտրանք ներկայանալ»,նշեց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե առաջիկա ընտրություններին որևէ ուժի չի հաջողվելու 50+1 ձայն հավաքել, և այդ համատեքստում կոալիցիա կազմելու խնդիր է առաջանալու, Վիգեն Հակոբյանը նշեց. «Այս պահին դեռ չի երևում մի ուժ, որը միանգամից կարող է հաղթել և միայնակ իշխանություն ձևավորել: Դա նախևառաջ գործող իշխանությանն է վերաբերում: Հենց առաջին փուլում ինքն իրեն հաղթող հռչակելու և պակասող տոկոսները լրացնելու համար Նիկոլ Փաշինյանը շատ դժվար երևակայելի ընտրախախտումներ պետք է իրականացնի: Իսկ եթե անգամ նման քայլերի գնա, միայն վարչական ռեսուրսով չի կարող սահմանափակվել, որովհետև այս իշխանությունը վարչական ռեսուրս կոչվածին ամբողջովին չի տիրապետում: Պակասող ձայները լրացնելու համար կա՛մ պետք է թվանկարչություն, կա՛մ ահռելի ծավալների ընտրակեղծիքներ լինեն, որոնք չեն կարող աննկատ մնալ: Իշխանությունը պահելու համար, միևնույնն է, պետք է կոալիցիա ձևավորվի: Այս տեսանկյունից իշխանությունը խնդիր ունի, որովհետև այսօր ասպարեզում չունի երևացող սատելիտ մի քաղաքական ուժ, որը միայնակ կամ ինչ-որ դաշինքներով կարող է ԱԺ անցնել, և որի հետ էլ այսօրվա իշխանությունը կկարողանա կոալիցիա կազմել»:
Այս առումով, քաղտեխնոլոգի խոսքով, ընդդիմության խնդիրն ավելի հեշտ է: «Իմ նշած ուժերի՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների և ԲՀԿ-ի խնդիրը ոչ թե խորհրդարան անցնելն է, այլ հաղթելը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը գնում է միայն հաղթանակի համար, Գ. Ծառուկյանը բազմիցս է հայտարարել, որ իրենց նպատակը հաղթելն է: Այս պարագայում շատ հնարավոր է, որ ընդդիմադիր այդ ուժերն անհրաժեշտության դեպքում կարող են պայմանավորվել: Ամեն դեպքում, ընդդիմադիր ուժերի ստրատեգիական նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելն է: Եվ այս ընտրությունների իմաստը հենց դա է և ոչ թե ինչ-որ մանդատներ վերցնելը և ինչ-որ աթոռներին նստելը»,-ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե ԲՀԿ-ն կարող է իշխանության հետ կոալիցիա կազմել, Վիգեն Հակոբյանը նախ նշեց, որ հիմա նախընտրական շրջան է, և շատ տարբեր ասեկոսեներ, հնարքներ և տեխնոլոգիաներ են օգտագործվելու: «Ես հստակ նշեցի, որ ԲՀԿ-ին տեսնում եմ ընդդիմադիր դաշտում: Այդ կուսակցությունն իրեն ընդդիմադիր դաշտում է դիրքավորել, և ես այդ մեղադրանքների վերաբերյալ հստակ ու փաստարկված հիմքեր չեմ տեսել: Ի վերջո, քանի որ այդ հարցը մի քանի անգամ շոշափվել է, վերջերս ԲՀԿ-ի ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, որոշեց պատասխանել այդ հարցին: Նա հստակ ասաց, որ գնում են ընտրությունների՝ հաղթելու, ու բացառեց նշվածը: Դա հրապարակային հայտարարություն էր, որը ֆիքսվում է: Այսինքն, սա լուրջ հայտարարություն է, ըստ էության, նաև քաղաքական խոստում է: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն բավականին լուրջ արդյունք է ունենալու, որը մեծ ազդեցություն է ունենալու հետագայում Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ իշխանական ֆորմատի ձևավորման գործում»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:
Վիգեն Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև սահմանային իրավիճակին ու դրանից բխող կառավարման հարցերին:«Նախ՝ պարզ է, որ այն, ինչ անվանում ենք Սյունիքի խնդիր, որը նաև Գեղարքունիքում է, քողարկված կա նաև այլ մարզերում, իրականում եթե ոչ աշխարհաքաղաքական, ապա առնվազն տարածաշրջանային մեծ խաղի հերթական մասն է: Ու հիմնական թիրախն այստեղ այդ միջանցքն է, որը նախևառաջ Թուրքիայի և այդ երկրին աջակցող որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես եվրոպական երկրներից մեկի քաղաքականության ամենագլխավոր նպատակների մի մասն է:
Ըստ էության, հաշվի առնելով տեղի ունեցողի վայրը, մասնավորապես՝ Սյունիքը, ինչպես նաև գործողությունների իրականացման այս ժամանանակահատվածը, կարող ենք գալ հետևյալ եզրահանգմանը. հիմնականում ճնշման միջոցով, նաև ռազմական շանտաժի միջոցով փորձ է արվում Հայաստանի համար ակտուալիզացնել միջանցքի հարցը: Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունների համար դա ակտուալ չէ՝ հաշվի առնելով թե՛ Փաշինյանի, թե՛ իր շքախմբի հայտարարություններն ու ելույթները: Իրենք ամենևին դեմ չեն այդ ծրագրերին, եթե դիտարկում ենք նաև հորթի հրճվանքով հայտարարությունները՝ ապաշրջափակման հնարավորությունների մասին:
Պարզապես հիմա աղմուկ կա այս առումով, ու, հաշվի առնելով նախընտրական շրջանը, հիմա նախընտրում են լռեցնել այդ թեման: Ասում են, թե միջանցքի հարց չկա, բայց պարզ է, որ կա, ինչն ակնհայտ է նաև թե՛ երկրորդ երկրի, թե՛ երրորդ երկրների պաշտոնատար անձանց հայտարարություններից և հարցազրույցներից»,-ասաց քաղտեխնոլոգը:
Իսկ թե ինչ ցույց տվեցին վերջին շուրջ մեկ շաբաթվա զարգացումները, Վ. Հակոբյանը նշեց. «Գործընթացը ցույց տվեց, որ, ամենայն հավանականությամբ, կան որոշակի քողարկված պայմանավորվածություններ, որոնց մասին չի ասվում: Բայց եթե այս իշխանությունն ինչ-որ մի հրաշքով իշխանության մնա, այդ գործընթացը կբացվի, ականատես կլինենք դրա ապաքողարկմանը, այսինքն, միջանցքի խնդիրը նորից կակտուալիզացվի: Երկրորդ՝ գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային խաղի մասնակից են, բայց որտեղ իրենք խաղալ չգիտեն: Քեզ կարող են ներգրավել խաղի մեջ, որտեղ խաղադրույքը քո ռազմավարական տարածքն է: Քեզ կարող են առաջարկել, որ այդ խաղում դու էլ ինչ-որ բանով զբաղվես: Միևնույն ժամանակ, քանի որ այս իշխանությունը ոչ միայն Հայաստանի բնակչության համար, այլև միջազգային գործընկերների հետ հարաբերությունների առումով ունակ չէ որևէ տրամաբանական և ֆունկցիոնալ նշանակություն ունենալ, ամեն դեպքում, չի կարողանում խաղալ այդ խաղը: Երրորդ՝ այս ամենը ցույց տվեց, որ այս իշխանության գործողությունները բավականին պայմանական աղերս ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերի հետ, որովհետև այդ խաղը, որին իրենք մասնակցում են, նույնպես որևէ աղերս չունի ՀՀ-ի և Արցախի շահերի հետ»:
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ վերջին շաբաթվա զարգացումները ցույց տվեցին նաև մեկ այլ խնդիր. «Ժամանակին ասվում էր, որ փաստաթուղթ ստորագրելուց հետո պետք է շատ շտապ բանակցողին փոխել, և այդ դեպքում անդառնալի կորուստներ կարող էին և չլինել: Խոսքը նաև տարածքային կորուստների մասին է: Ստացվում է, որ այդ մտահոգություններն արդարացվեցին: Ունենք իշխանություն, որը չգիտի ինչ անել 200 զինվորի հետ: Այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում մեր անվտանգության, մասնավորապես բանակի վրա արված միլիարդավոր դոլարների ծախսերի մասին: Նույն հարցադրումը կար նաև պատերազմի առումով, որի չորրորդ օրը ԳՇ պետը քաղաքական ղեկավարությանն ասել էր, որ չենք դիմանալու: Ստացվել էր այնպես, որ միլիարդավոր ծախսեր անելուց հետո մեր բանակն ընդամենը 4 օրվա ռեսուրս է ունեցել:
Այլ հարց էլ է առաջանում. հասկացանք, որ չեն ուզում մասնակցել քաղաքական գործընթացին, բայց ինչո՞ւ իրենց գործը չեն անում գեներալ կոչեցյալները, որոնք մեկ հայտարարում են, որ չեն վստահում երկրի քաղաքական ղեկավարին, մի քանի օր հետ գլխիկոր ողջունում են նրան: Ասենք՝ քաղաքական ղեկավարությունը թույլ է, ասենք՝ ինչ-որ բաներ է պայմանավորվել, իսկ զինվորականությո՞ւնը, ընդհանրապես մոտեցում չունե՞ն, չե՞ն կարողանում ասել՝ ինչ է նշանակում՝ 200 հոգի է մտել ՀՀ տարածք, իսկ մենք ՀԱՊԿ ենք դիմում»:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որտեղ ստեղծվածի մեջ մեղադրում են այսօրվա ընդդիմադիր որոշ ներկայացուցիչների և, բնականաբար, ինչպես միշտ, «նախկիններին», քաղտեխնոլոգը նշեց. «Երեք տարի է՝ նույն մարտավարությունն է: Եթե ուրիշ մեղավոր չեն գտնում, պարզ է, որ նախկիններն են մեղավոր: Բայց մենք տեսանք, թե ինֆորմացիոն ինչ քաոս էր տիրում: Իսկ եթե մամուլը չգրեր, աղմուկ չլիներ, հարց է, թե երբ կիմանայինք այդ մասին: Մեծ հաշվով, իշխանության ամենամեծ խնդիրներց մեկը նաև այն է, որ պաշտոնական լրատվության, իշխանության ներկայացուցիչների ու առաջին դեմքի խոսքի նկատմամբ անվստահության մակարդակը ոչ թե զրո, այլ մինուս է: Կարող եմ առնվազն եզրակացնել, եթե ոչ վստահ ասել, որ նրանց խոսքը նման արժեք ունի նաև միջազգային ասպարեզում, որովհետև բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում մի իշխանության խոսք, որը 44 օր բնակչությանը պատերազմի մասին կեղծ լուրերով էր կերակրում, և բնակչությունը միայն 44-րդ օրն իմացավ, որ ոչ թե հաղթում է, այլ արդեն դե ֆակտո պարտվել է»:
Աննա Բադալյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
			
			
			 Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
 IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
 Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
 Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow
Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins
Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins Unibank Launches Online Queue Booking System
Unibank Launches Online Queue Booking System With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game
AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
 Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
 IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
 Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
 AraratBank: Financial Partner of Théâtron Festival
AraratBank: Financial Partner of Théâtron Festival The Sound of Artsakh in the USA
The Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
 Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
 JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms
JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms  Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
 Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids
Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference
Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference Financial Literacy Lesson with Idram Junior
Financial Literacy Lesson with Idram Junior
 Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
 IDBank issued the 6th tranche of bonds of 2025
IDBank issued the 6th tranche of bonds of 2025
 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
 Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
 AraratBank Modernizes Matenadaran's Security System
AraratBank Modernizes Matenadaran's Security System The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation
The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G
Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation
AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes
The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”
IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy” Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
 Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
 Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth
Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship
SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship Renovation Loans, Fast and Affordable with IDBank
Renovation Loans, Fast and Affordable with IDBank AraratBank Joins ArcaQR
AraratBank Joins ArcaQR Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert
Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit
Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration
Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues
With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises
DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises 5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary
5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary How to Use the Rate.Trading Platform
How to Use the Rate.Trading Platform Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca
Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp
Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.
Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.			 
			
			
				 
			
			
			



