Իսրայելը թունավորել է Ռամադանի տոնը Պաղեստինի բնակիչների և ողջ իսլամական աշխարհի համար. Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSԻսրայելը մեծացրել է ճնշումը պաղեստինցիների նկատմամբ Ռամադանի ամսում` նպատակ ունենալով դուրս մղել նրանց պատմական հողերից: Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` ելույթ ունենալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին նվիրված խորհրդարանական նիստում:
Թուրք նախարարն ընդգծել է, որ Իսրայելը թունավորել է Ռամադանի տոնը Պաղեստինի բնակիչների և ողջ իսլամական աշխարհի համար:
«Վերջին օրերին Իսրայելի հարվածների զոհ է դարձել Պաղեստինի ավելի քան 200 բնակիչ: Թուրքիան կողմ է հանդես գալիս Պաղեստինի խաղաղ բնակչության պաշտպանութան մեխանիզմների ձևավորմանը` ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ընդգծել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով` պաղեստինցիների պաշտպանության հարցով նման միջազգային առաքելության տեղակայման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԱԽ որոշումը:



