«ZIL»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին․ վերջինս հիվանդանոցում մահացել է
SOCIETYԱրտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 18-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել Ս. Հ.-ին (ծնված 2007 թ․)․ վերջինս հեծանիվով է եղել։
Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ և մահացել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



