Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պատերազմներ» մշկընկույզի համար․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մշկընկույզը կամ մուսկատային ընկույզը անուշաբույր մշկընկուզենու պտղի կորիզն է: Նրա հայրենիքը Մոլուկկասն է, Յավան, Կալիմանտանը, Սումատրան և Ինդոնեզիան: Այդ ծառը հասնում է մինչև 20 մետր բարձրության և ամեն տարի ծաղկում է` սկսած 5-6 տարեկան հասակից: Այդ հասարակածային ծառի պտղաբերումը կարող է տևել մինչև 40 տարի: Սովորաբար, ընկույզները հավաքում են տարեկան մինչև երեք անգամ, ուստի մեկ ծառից սովորաբար տարեկան հավաքվում է 3-ից 10 հազար ընկույզ: Որոշ բույսեր ապրում են մինչև 100 տարի` շարունակելով պտուղներ տալ, չնայած ոչ այնքան կանոնավոր, որքան առաջին տարիներին: Մշկընկույզը ունի կծու, փայտային, բարդ և անհամեմատելի համ և բույր: Համը սկզբում հազիվ է ընկալվում, իսկ հետո լինում է խիստ արտահայտիչ և տարբեր երանգների:

Քերած և աղացած տեսքով մշկընկույզը արագորեն է կորցնում իր բույրը, ուստի ավելի լավ է օգտագործել ամբողջական ընկույզը՝ այն քերելով անմիջապես օգտագործելուց առաջ, քանի որ աղացած մշկընկույզին, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ ավելացված են լինում արհեստական բուրավետիչներ։ Մշկընկույզի առևտուրը սկիզբ է առել 6-րդ դարից, երբ արաբ վաճառականները Մոլուկկասից համեմունքներ են տարել Կոստանդնուպոլիս: Արդեն 12-րդ դարի վերջին մշկընկույզը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում և մեծ պահանջարկ է ունեցել մասնավորաբար Եվրոպայում: Միջնադարյան Անգլիայում մեկ ֆունտ (454 գրամ) մշկընկույզը այնքան թանկ է եղել, որ համարժեք է եղել երեք ոչխարի: Մինչև 17-րդ դարի սկիզբը շատ բարեկեցիկ եվրոպացիներ իրենց հետ կրել են մշկընկույզ արծաթե մանր քերիչի հետ, որպեսզի հյուրընկալվելիս իրենց բաժին ուտեստները համեմեն: 16-րդ դարում մշկընկույզի վաճառքի մենաշնորհ են ունեցել պորտուգալացիները, իսկ մեկ դար անց այն զավթել են հոլանդացիները, որոնք մինչ օրս էլ մեծամասամբ կապված են այդ համեմունքի հետ:

Մշկընկույզի հնարավոր ամենաբարձր գնով վաճառելու ցանկությունն իր գագաթնակետին է հասել 1760 թվականին, երբ հոլանդացիները Ամստերդամում այրել են իրենց սեփական պահեստը 4 հազար տոննա մշկընկույզով, և այդ օրը քաղաքի օդը հիշեցրել է Հենրիխ 4-րդի թագադրման օրվա սենյակի անուշահոտությունը: Հոլանդիայի մենաշնորհը տևել է մինչև այն պահը, երբ Բրիտանիան և Ֆրանսիան կարողացել են մշկընկույզ աճեցնել Մոլուկկասի սահմաններից դուրս: 1769 թվականին ֆրանսիացիները մշկընկույզ որոնելու ծովային արշավախումբ են ուղարկել: Նրանց հաջողվել է մաքսանենգ ճանապարհով դուրս բերել գողացված մատղաշ մշկընկուզենի ու բողբոջած սերմեր: Հոլանդական նավատորմը չի կարողացել հասնել ֆրանսիական նավերին, և արդյունքում մշկընկույզը տարածվել է ամբողջ աշխարհում: Ֆրանսիացիները մշկընկույզը տարել են Մավրիկիոս, իսկ Բրիտանիան այն տարել է Չինաստան, Սինգապուր, Տրինիդադ և Սենթ Վինսենտ: Ամենահաջող պլանտացիաները բրիտանացիների կողմից 18-րդ դարում ստեղծվել են Գրենադա կղզում:

Գրենադան այսօր էլ մշկընկույզի խոշոր արտադրողն է ամբողջ աշխարհում (արտադրում է մշկընկույզի համաշխարհային ծավալի 40% -ը) և զիջում է միայն Ինդոնեզիային: Անգամ Գրենադայի դրոշի վրա է մշկընկույզ նկարված։ Մշկընկույզը, չնայած տարածված համոզմունքին, որ ուժեղ հոգեմետ է, ունի եզակի բուժիչ հատկություններ: Հնդկաստանում մշկընկույզի յուղն օգտագործել են աղեստամոքսային տրակտի խանգարումները բուժելու համար, իսկ եգիպտացիները՝ բալզամացման համար: Ապենինյան թերակղզում մշկընկույզի յուղը դափնու, մեխակի, գիհիի, զմուռսի, մրտենու և վարդագույնի հետ միասին ներառված է եղել այն խառնուրդի մեջ, որը պաշտպանել է ժանտախտից: Միջնադարում մշկընկույզն օգտագործում էին որպես հակաթութքային միջոց: Մշկընկույզը պարունակում է եթերայուղ, օսլա, սպիտակուց, ճարպային յուղ և այլն: Այն շատ ուժեղ խթանող և տոնիկ ազդեցություն ունի:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46