Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք չի գրավվել. հերքում
SOCIETYՈրոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում իբր «Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք գրավելու» մասին:
Տեղեկատվության ստուգման կենտրոնին ՀՀ ԶՈւ ԳՇ-ից կտրականապես հերքել են այդ տեղեկությունը:
«Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել, մարտական դիրքեր ուղղակի չկան և դա ընդամենը բաց տարածք է, որը, ինչպես նաև այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականները, գտնվում են հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ»,- հստակեցրել են ՀՀ ԶՈւ ԳՇ-ից։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



