Բանակցություններ դեռ չեն եղել, երևի կլինեն, ամեն ինչ լավ է. Վերին Շորժայի գյուղապետ
SOCIETYԲանակցություններ դեռ չեն եղել, գյուղում իրավիճակը նույնն է՝ ոչ մի փոփոխություն, ամեն ինչ լավ է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը:
Մեր այն հարցին, թե առաջիկա օրերին բանակցություններ նախատեսվո՞ւմ են, գյուղապետը պատասխանեց. «Երևի հա, բայց, թե երբ դա կլինի՝ չգիտեմ»:
Նա ասաց, որ որևէ խնդիր չունեն. «Ամեն ինչ լավ է, մեր տղերքը հսկում են սահմանները»,- ընդգծեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ Վերին Շորժայում ադրբեջանական ԶՈՒ-երը, մոտավորապես, 300-400 մետր առաջ են եկել։
Այսօր էլ ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է, իսկ բանակցություններն էլ շարունակական բնույթ կունենան:
Զվարթ Պետրոսյան
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



