Կո՛չ խենթերին՝ եղե՛ք պատրաստ զինվելու և կերտելու մեր հերթական հերոսական էջը՝ թշնամուն վռնդելով Սյունիքից
BLOGՀայոց պատմությունը պատերազմների մի անավարտ Գիրք է, որի թերթերը մարտի դաշտեր են, էջերը՝ ռազմաճակատներ, իսկ տողերը գրված են հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր սուրբ նահատակների արյամբ:
Ցավոք, այդ գրքում, բացի հպարտության ու հաղթանակների էջերից, մենք ունենք և ամոթի ու խայտառակության էջեր:
Ուշադիր ուսումնասիրելով այդ էջերը՝ կտեսնեք, որ մեր հաղթանակները միշտ էլ մեզ պարգևել են խենթերն՝ իրենց հայրենասիրական նվիրումով, ովքեր, առաջինը զգալով ազգի կորստյան վտանգը, զենք են վերցրել, պայքարել, հաղթել և հերոսական պատմություն կերտել:
Այսօր, երբ վտանգված է Սյունիքը, մենք կո՛չ ենք անում մեր սրբազան խենթերին, ովքեր գիտակցում են, որ Սյունիքի կորստով մենք փակելու ենք Հայոց պատմության վերջին էջը, լինել պատրաստ զինվելու և կերտելու մեր հերթական հերոսական էջը՝ թշնամուն վռնդելով Սյունիքից:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



