Ստեփանակերտի բնակչուհին բախվել է հանդիպակաց ընթացող մեքենային, այնուհետև՝ բնակելի շենքին
SOCIETYԱյսօր` ժամը 14:30-ի սահմաններում, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել Ստեփանակերտի Տ.Մեծ փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Դեպքի վայր են մեկնել ՃՈ ծառայողները և փրկարար ծառայության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դ.Հ.-ն իր վարած «Mersedes Benz» ավտոմեքենայով Տ.Մեծ 18 հասցեի դիմաց մուտք է գործել գլխավոր ճանապարհ և բախվել դիմացից երթևեկող Ս.Ա.-ի վարած «Vaz 21-01» ավտոմեքենային, այնուհետև այդ իներցիայի տակ առաջ շարժվել ու բախվել բնակելի շենքի պատին:
Բարեբախտաբար տուժածներ չկան: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



