Սա դիվանագիտական ձևակերպում չէ, լղոզված անողնաշար հայտարարություն է. Սարգսյանի կոշտ արձագանքը՝ ԱԳՆ հայտարարությանը
BLOGԱԳՆ պաշտոնական արձագանքը
«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:
ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման:
Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում:»
1․Ամերիկյան կողմի չոր ու հստակ ձևակերպմանը չոր ու հստակ չեն պատասախանել:
2․Սա դիվանագիտական ձևակերպում չի, լղոզված անողնաշար հայտարարությունա:
3․Տարածքային ամբողջականությունը չեն կարողացել պաշտպանել ոչ բանակով, ոչ դիվանագիտությամբ:
4․Ոչ ոքին կոչ չի արվում հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյան




















































